Վարչապետը գնալով կոշտացնելու է իր դիրքորոշումը
ПОЛИТИКАՔաղտեխնոլոգ Վիգեն Սարգսյանի հետ Tert.am–ը զրուցել է նախկին կառավարությունների արդյունավետության և նոր ձևավորվելիք կառավարության մասին։ Ըստ Վիգեն Հակոբյանի՝ նոր կառավարության կազմում 3-4 նախարար կփոխվի, սակայն վարչապետ Կարեն Կարապետյան իր դիրքորոշումները կկոշտացնի։ Հակոբյանի կարծիքով՝ ներկայիս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կշարունակեն մնալ գործադիր մարմնի անդամ։
![]()
– Նորանկախ Հայաստանը 14 կառավարություն է փոխել։ Այս կառավարություններն ի՞նչ նորամուծություն են արել, նրանցից ո՞րն է մաքսիմալ լավ կառավարել երկիրը և հակառակը։
– Ամբողջ խնդիրն այն է, թե ամեն մեկն ինչ խնդիր է լուծում, իր առջև ինչ խնդիր է դրել։ Մենք ունեցել ենք առաջին կառավարություններ, որոնք բավականին բարդ խնդիրներ էին ունեցել ու համակարգային փոփոխություններ պետք է մտցնեին։ Համակարգային փոփոխություն ասելով նկատի ունեմ, որ սոցիալիզմից պետք է անցնեին ազատ տնտեսական, իսկ այդ ժամանակ պետք է իրականացվեին կտրուկ, այդ թվում նաև ոչ պոպուլյար փոփոխություններ։ Սակայն փոփոխությունների որոշ մասն անհաջող էր, և հետևանքը մինչ օրս զգում են՝ սկսած սեփականաշնորհումներից։ Ամեն կառավարություն, ըստ էության, փորձել է իր ոճը մտցնել, և նրանցից մի մասը եղել է քաղաքական կառավարություններ, մի մասը՝ տեխնիկական։ Օրինակ՝ 1998 թվականի Արմեն Դարբինյանի կառավարությունը, եթե չեմ սխալվում, արհեստավարժների կառավարություն էին համարում։ Չեմ կարծում, որ եղել են կառավարություններ, բացի 1-2 կառավարություններից, որ արել են համակարգային փոփոխություններ, սակայն նրան էլ ստիպված էին։
Շարունակությունը՝ կայքում:



