Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Բուլղարացի քաղաքագետը բաց նամակ է հղել Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանին

МЕЖДУНАРОДНОЕ

Բուլղարացի քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Գեորգի Կոլարովը «Свободен Народ» թերթում բաց նամակ է հրապարակել ՝ ուղղված Բուլղարիայում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովային: «Արմենպրես»-ը ներկայացնում է նամակն ամբողջությամբ:

«Ձերդ Գերազանցություն, 

Ուզում եմ նամակս սկսել այն անակնկալ փաստով, որ բուլղարական ԶԼՄ-ներին ուղարկված Ձեր բաց նամակի մեջ իմ անունը չի նշվել` Արցախի Հանրապետության (նախկինում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) հաջողությամբ ավարտված հանրաքվեի առթիվ: Ենթադրում եմ, որ միակ պատճառը Ձեր ձգտումն էր նսեմացնել այնտեղ գտնվող Բուլղարիայի ներկայացուցչությանը:

Ես «Բուլղարիայի փրկության Ազգային ճակատ» քաղաքական կուսակցության անդամ չեմ: Եվ չնայած մեր` «ՍԿԱՏ» հեռուստատեսության տարբեր հեռուստատեսային ծրագրերին հաճախակիորեն մասնակցելուն՝ Ստեփանակերտում բավականին քիչ ժամանակով ինձ հաջողվեց հանդիպել պարոնայք Վալերի Սիմեոնովի, Վալենտին Կասաբովի,  Քրիստիան Միտևի և Պետր Պետրովի հետ, քանի որ աշխատում էինք տարբեր տարածքներում և ծրագրերում:

Մասնավորապես, 20.02.2017թ.-ի հանրաքվեին իմ մասնակցությունը արտահայտվում է Հադրութի և Մարտունու շրջանների ընտրատեղամասերի այցելությամբ: Իսկ հաջորդ օրը` 21.02.2017թ.-ին, այցելեցի Շուշիի շրջան, որտեղ ես պատիվ և հաճույք ունեցա երկար ժամանակ շփվելու հայ մեծ երկրաբան Գրիգոր Արկադիի Գաբրիելյանցի հետ: Նրա հայտնագործությունները տասնամյակներ շարունակ մեծ դեր են խաղում Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական կայունությունը պահպանելու, գունավոր մետաղների և այլ օգտակար հանածոների արտահանմանը, որոնք ժամանակին յուրացվում էին Բաքվի իշխանությունների կող մից:

Ամենուր, ուր որ հրավիրված էի քվեարկության ընթացքը դիտարկելու համար, ես նկատեցի արցախյան հայերի համազգային ​​ոգևորությունն ու ավանդական հյուրընկալությունը, որն ինձ շատ անգամներ ուրախացրեց և կուրախացնի նաև ապագայում: Այդ մարդիկ ապրում են իրենց կյանքով և բնավ անհանգստացած չեն իրենց հանրապետության միջազգային ճանաչման բացակայությամբ: Ինչպես մատնանշեցին մի շարք քաղաքական գործիչներ ու դիվանագետներ՝ նույնիսկ Երևանը չի ճանաչում Ստեփանակերտի պետական կարգավիճակը: Պատճառը, սակայն, լայնածավալ ռազմական հակամարտության վերսկսելուց վախը չի, ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները (այն իրոք կարող է սկսել ցանկացած պահի):

Տվյալ դեպքում խոսքը գնում է հետևյալի մասին: Հայ հասարակության մեջ (Քարվաճառի` երբեմնի Լաչինի արհեստական ​​սահմանի երկու կողմերում գտնվող երկրների) այս փուլում չկա կոնսենսուս Արցախի Հանրապետության ապագայի վերաբերյալ. արդյոք հնարավոր է երկրորդ հայկական պետության գոյությունը կամ միանալ Հայաստանի Հանրապետությանը: Եթե ​​հասարակական կարծիքը կողմնորոշվում է դեպի երկրորդ տարբերակը, ապա ճանաչումը կստեղծի մի բարդ իրավական վիճակ: Հետևաբար, այն դառնում է ներքին հայկական հարց, որի հետ մենք այլևս գործ չունենք: 

Այսպես թե այնպես, Արցախի Հանրապետությունը հանդիսանում է ամբողջական, գործող պետություն, որը չի կարելի նույնացնել Հայաստանի Հանրապետության հետ` գոնե այս փուլում: Ապացույցը հենց այս հանրաքվեի հաջողությունն է, որն ամրապնդում է Ստեփանակերտում նախագահական իշխանությունը՝ Երևանում խորհրդարանական համակարգի անցման ֆոնին: Թե ինչպես կարող են զարգանալ երկու հայկական պետությունների հարաբերությունները՝ մենք ձեզ հետ միասին կարող ենք միայն ենթադրություններ անել:

Մի բան հստակ է. Արցախի և Ադրբեջանի բնակիչները լավ հարևաններ դառնալուց բացի այլընտրանք չունեն: Հակառակ դեպքում, ինչպես ասում է ԱՊՀ պետությունների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, «ադրբեջանցիները պետք է ոչնչացնեն 150 հազար արցախցիներ», որպեսզի վերադառնան այնտեղ:

Ուզում եմ նաև նշել, որ հանրաքվեին ներկա էինք 104 միջազգային դիտորդներ (այդ թվում հինգը` Բուլղարիայի Հանրապետությունից), 103 ներքին դիտորդներ և 80 լրագրողներ: Ինչպես հաղորդում են Երևանի և Ստեփանակերտի լրատվամիջոցները, Բաքվում արդեն հրապարակվել են ձերբակալման միջազգային հրահանգներ նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել «նման պատվի արժանանան»: Այդ առումով ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ կշարունակեմ այցելել Արցախի Հանրապետություն այնքան, որքան կկամենամ` առանց անհրաժեշտություն համարելու հաղորդելու կամ հաշվետու լինելու Ձեզ:

2016թ. նոյեմբերի վերջին հնարավորություն ունեցա (որի համար սրտանց շնորհակալ եմ իմ գործընկեր Զաուր Ռասուլզադեին) www.haqqin.az–ի էջերում Ադրբեջանի հանրային կարծիքին ներկայացնելու այդ գաղափարների մի որոշ մասը և ցավոք Ձեզ հիմա պետք է նույնը կրկնեմ, ինչը ժամանակի կորուստ է: Բայց, գուցե և տեղյակ լինեք բուլղարական հայտնի ասացվածքին. «Կրկնությունը՝ գիտության մայրն է»:

Հարգանքով`

Գեորգի Կոլարով, քաղաքական գիտությունների դոկտոր»:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай