Բեռլինը ԱՄՆ-ին հորդորել Է հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը ZDF հեռուստաալիքի եթերում ԱՄՆ-ին հորդորել Է հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից: «Չպետք Է շեշտը դնել մեն միայն ռազմական գործողությունների վրա: Այդպես հակամարտությունը կսրվի եւ Էլ ավելի մեծ թվով մարդիկ կզոհվեն»,- ասել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախարարի խոսքով՝ G7-ի շրջանակներում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ առաջիկա հանդիպմանը եվրոպացի դիվանագետները պլանավորում են Վաշինգտոնին նախազգուշացնել ռազմական Էսկալացիայի մասին: Այն կարող Է բերել հակամարտության, որում նեքաշված կլինի ոչ միայն Սիրիան, ընդգծել Է Գաբրիելը:
Դիվանագետը համոզմունք Է հայտնել, որ Սիրիայի իրադրությունը կարելի Է կարգավորել միայն բանակցությունների ճանապարհով, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



