Եգիպտոսում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին երկրում երեք ամսով արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել այն բանից հետո, երբ ապրիլի 9-ին ղպտի եկեղեցիների մոտ երկու պայթյուններից հետո ավելի քան 40 մարդ զոհվեց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
27 ուխտավորներ, որոնք Տանտա քաղաքի Սբ. Գեւորգի եկեղեցի Էին եկել Երուսաղեմ Տիրոջ մուտքի (Ծաղկազարդի կիրակիի) քրիստոնեական տոնին, զոհվել են առաջին պայթյունի ժամանակ: Եվս 16 մարդ զոհվել Է Ալեքսանդիրայի Սբ. Մարկոսի տաճարում իրականացված պայթյունից, նրանց թվում՝ մեկ ոստիկան, որը մահապարտ ահաբեկչին խանգարել Է մտնել եկեղեցի:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը:
Ղպտի քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի բնակչության մոտավորապես 10 տոկոսը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը պետք Է ապրիլի վերջին այցելի Եգիպտոս, խստիվ դատապարտել Է այդ հարձակումները:
Թավադրոս Բ պատրիարքը տեղեկան հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ ասել Է, որ «մեղսավոր արարքները չեն կարող խախտել Եգիպտոսի ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունն ահաբեկչության դեմ հանդիման:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



