Հոլանդացիները պաշտպանել են ծեծված նույնասեռականներին
МЕЖДУНАРОДНОЕՆիդեռլանդներում ընթացել են նույնասեռական զույգերի աջակցության ցույցեր, որոնց վրա անցյալ շաբաթ հարձակվել են այն պատճառով, որ հրապարակայնորեն միմյանց ձեռք էն բռնել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Արնեմում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, նաեւ Հաագայում եւ Էյնդհովենում:
Արնեմում փողոց է դուրս եկել մոտ 2,5 հազար մարդ, որոնց ձեռքերին եղել են ծիածանի գույներով դրոշներ:
«Դուք մեզ տառացիորեն դուրս եք բերել այդ սարսափելի շաբաթվանից»,- ասել է տուժածներից Յասպեր Վերն-Սեւրատանը՝ շնորհակալություն հայտնելով իրենց աջակցելու եկած մարդկանց:
Նրա գործընկեր Ռոնի Սեւրատան-Վերնը, որի ատամները կոտրել էին հեղույսահատով, անկարող է եղել արցունքները զսպել:
Մարդատյացության դեմ բողոքող եւ ծեծի զոհերին իրենց համերաշխությունը հայտնող շատ հոլանդացիներ համացանցում են տեղադրել իրենց լուսանկարները, որտեղ իրար ձեռք են բռնած: Ստեղծվել են հայտնի #handinhand եւ #allemannenhandinhand հեշթեգները (բոլորս միմյանց ձեռք ենք բռնում):
Հարձակումը կատարած 5 դեռահասները հանձնվել են ոստիկանությանը եւ հինգշաբթի կանգնել են դատարանի առջեւ:



