Գրիզման. Ռեա՞լը. ոչինչ չեմ բացառում, բայց ես երջանիկ եմ Ատլետիկոյում
СПОРТ«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում, բայց այդուհանդերձ չի բացառել, որ կարող է տեղափոխվել մադրիդյան մեկ այլ ակումբ՝ «Ռեալ».
«Ես ոչինչ չեմ բացառում, բայց երջանիկ եմ «Ատլետիկոյում»,- 26-ամյա ֆրանսիացի հարձակվողի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Գրիզմանի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Պայմանագրով սահմանված հրաժարագինը 100 մլն եվրո է կազմում:
Ավելի վաղ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հայտարարել էր, որ իր ակումբի դռները միշտ բաց են այնպիսի ֆուտբոլիստի համար, ինչպիսին Գրիզմանն է:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



