ԱՄՆ պետքարոտուղարը խոսել է Սիրիայում ԱՄՆ-ի հետապնդած առաջնային նպատակների մասին
ОБЩЕСТВОԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոսել է Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի հետապնդած հիմնական ռազմական նպատակների մասին: Ըստ նրա՝ դա առաջին հերթին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման լիիրավ կործանումն է:
Ինչպես գրում է ռուսական РИА Новости գործակալությունը՝ Թիլերսոնը հայտնել է, որ երբ ԻՊ-ի վտանգը վերացվի կամ գոնե մեղմանա՝ հնարավոր կլինի մտածել Սիրիայի տարածքում ընդհանուր իրավիճակի կայունացման մասին:
Նշենք, որ անցյալ շաբաթ պաշտոնական այցով Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնված Թիլերսոնն այնտեղ հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ճակատագիրը կարող է որոշել միայն սիրիացի ժողովուրդը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ավելի վաղ հաղորդել էին, որ ԱՄՆ-ի` սիրիական «Շայրաթ» ռազմաբազայի վրա իրականացված ավիահարվածի հետևանքով մահացել է 6 զինծառայող։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը` վկայակոչելով սիրիացի ակտիվիստներին, հայտնել էր Իդլիբում տեղի ունեցած քիմիական հարձակման մասին, որի հետևանքով 58 մարդ էր զոհվել, մեծամասնությունը` երեխաներ:



