Վենեսուելայում հրկիզել են ընդդիմադիր Կապրիլեսի շտաբը
МЕЖДУНАРОДНОЕՎենեսուելայի Մերիդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը հայտնել է իր շտաբի հրկիզման մասին, որը պատասխանատու էր նրա արշավի անցկացման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Շտա՛պ: Շենքի ներսում մեզ վրա են հարձակվել ռումբերով, հիմա հրշեջներն են աշխատում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կապրիլեսը: Ավելի ուշ նա հստակեցրել է, որ տուժածներ չկան, եւ շնորհակալություն է հայտնել կրակը մարած հրշեջներին:
Համացանցում հրապարակված դեպքի վայրի լուսանկարներում Կապրիլեսի շտաբի վրա երեւում են սեւ ծխի սյուներ եւ կրակ:
Մինչդեռ տեղեկություններ են հայտնվել շաբաթ Կարակասում ընդդիմության բողոքի երթի ընթացքում գրանցված տուժողների մասին: Տարբեր վնասվածքներ է ստացել 17 մարդ:
Կարակասում մեկ շաբաթվա ընթացքում ընդդիմադիր ուժերի 3 ցույց է անցկացվել, որոնք բողոքում են Գերագույն դատարանի վերջին որոշման դեմ, որով կտրուկ սահմանափակվում են ընդդիմադիր խորհրդարանի լիազորությունները: Որոշումն արդեն չեղյալ է համարվել, եւ հիմա ընդդիմությունը պահանջում է փոխել երկրի Գերագույն դատարանի անդամներին:
Դրանից զատ, բողոքի սաստկացմանը նպաստել է դատական իշխանությունների որոշումը ընդդիմադիր առաջնորդ Կապրիլեսին 15 տարով պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու մասին:



