Թուրքիայի վարչապետն ԱՄՆ փոխնախագահի հետ զրույցում բարձր է գնահատել Սիրիայի ռազմաբազայի ուղղությամբ հարվածը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ հեռախոսազրույցում բարձր գնահատական է տվել Սիրիայի ավիաբազայի ուղղությամբ ԱՄՆ-ի հրթիռային հարվածին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի վարչապետի աշխատակազմում գործակալության աղբյուրների տեղեկություններով՝ Յըլդըրըմը հայտարարել է Փենսին, որ «ԱՄՆ գործողությունները Ասադի ռեժիմի կողմից իրականացված մարդկության դեմ հանցագործություններին ողջ միջազգային հանրության զգացումների արտահատումը և խղճի ձայնն են դարձել»:
Թուրքիայի վարչապետը նշել է, որ Անկարան Վաշինգտոնից սպասում է սիրիական հարցում ակտիվ մասնակցության և պատրաստ է օգնություն տրամադրել այդ ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերին: Յըլդըրըմը նշել է, որ հաշվի առնելով Թուրքիա նոր փախստականների հոսքի հավանականությունը, անհրաժեշտ է մեծ ուշադրություն հատկացնել Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծմանը:



