Մոլդովայում ձերբակալվել են իշխող կուսակցության առաջնորդի վրա մահափորձ ծրագրելու մեջ կասկածվողները
МЕЖДУНАРОДНОЕՄոլդովայում ձերբակալվել են իշխող Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի վրա մահափորձ ծրագրելու մեջ կասկածվողները։ Այս մասին ապրիլի 8-ին հայտնել է դատախազության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ու հատուկ գործերի հարցերով դատախազ Վիտալի Բուսույոկը։
Ըստ Բուսույոկի՝ հանցագործների նշանակետը Վլադիմիր Պլախոտնյուկն է եղել։ «Ձերբակալվել է հանցախումբ, որի անդամները Մոլդովայի ու ՈՒկրաինայի քաղաքացիներ են։ Նրանցից առգրավվել են նռնականետներ, ատրճանակներ, ռադիոմիջոցներ, կամուֆլյաժի միջոցներ ու այլ սպառազինում»,- ասել է նա ու հավելել, որ քննության շահերից ելնելով՝ ինքը չի կարող այլ մանրամասներ հայտնել, նշելով միայն, որ ձերբակալվածներին սպառնում է 15 տավա ազատազրկում։
Վլադիմիր Պլախոտնյուկը գործարար է ու քաղաքական գործիչ, որին համարում են Մոլդովայի ամենահարուստ ու ազդեցիկ մարդը ։Նա ղեկավարում է իշխող կուսակցությունը ու տեղի փորձագետների վստահեցմամբ՝ մոլդովական քաղաքականության մոխրագույն կարդինալն է, որը վերահսկում է եվրոպամետ կուսակցությունների իշխող կոալիցիան։



