«Այսօր տղաներն ասում են՝ 250 հոգի ամբողջ կյանքում Գոռին պարտական ենք». Արցախում զոհված Գոռ Կիրակոսյանի հայրը
ОБЩЕСТВО«Մինչև բանակ գնալը Գոռս զբաղվում էր իր մասնագիտությամբ՝ ավտոփականագործությամբ, նաև՝ հողագործությամբ, սպորտով։ Նպատակներ շատ ուներ. քանի որ շատ ուժեղ արհեստավոր էր, ուզում էր իր սեփական արհեստանոցն ունենալ։ Սիրած աղջիկ ուներ, որը Վորոնեժում է գտնվում, ուզում էր գնալ այնտեղ, իր գործն այնտեղ շարունակել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց 2016 թ. ապրիլին Արցախում զոհված զինծառայող Գոռ Կիրակոսյանի հայրը՝ Կարապետ Կիրակոսյանը։
Պարոն Կարապետն ապրիլյան պատերազմի օրերին արտերկրում է եղել, և որդու հետ վերջին անգամ հեռախոսազրույց ունեցել է ապրիլի 1-ին. «Ամսի 4-ին սկայպով ընտանիքիս հետ էի խոսում, այդ պահին Գոռս զանգահարեց, ու ես՝ սկայպով, ինքը՝ հեռախոսով, մի քանի բառ փոխանակել ենք։ Բայց երկար զրույց ունեցել ենք ամսի 1-ին։ Նա ոչինչ չէր ասում, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է։ Այս տարվա ապրիլի 5-ին Գոռիս տարին էր, ընկերները եկել էին, բաներ էին պատմում, բայց Գոռս մեզ ոչինչ չէր ասել։ Մեծ ախպերս 80-ականների շարժմանը գնացել է, ազատամարտիկ է եղել, ու մենք իրար հետ էինք դրսում, և ամսի 1-ի լուրը լսելով՝ ուզում էինք գալ Հայաստան։ Բայց որ զանգեցինք, ասեց՝ ամեն ինչ խախանդ է, սովորականի նման դիվերսիա է եղել, բայց ոչ մի լուրջ բան չկա, մենք հանգստացանք, ասեցինք՝ լավ, զորամասում է, երևի ապահով է, քանի որ ապրիլի 1-ին իրենք պոստերից իջել էին զորամաս։ Բայց փաստորեն ամսի 1-ին երբ իջել են, երևի մի ժամ էլ չեն մնացել զորամասում, նորից բարձրացել են դիրքեր, բայց ինքը մեզ չէր ասել»։



Հայրը պատմում է, որ, երբ Գոռի ընկերներն այցելել են իրենց, ասել են, թե Գոռը կարծես գուշակում էր՝ ինչ է տեղի ունենալու. «Տղերքը պատմում էին, որ ամսի 4-ին պայմանավորվածություն են ունեցել, թե ով՝ որ ուղղությամբ գնա, ասում են՝ Գոռը վեր կացավ, ասաց՝ ոչ մեկդ էլ չեք գա, մնացեք չաստում, մեկ ա՝ ես մեռնելու եմ։ Այդքան բանն է ասել, ու ամսի 5-ին այդ պատմությունը եղել է։
Շարունակությունն՝ այստեղ



