Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Օպերայի և բալետի շենքի տանիքին բացվող ռեստորանի մասին...

ОБЩЕСТВО

Ֆեյսբուքում նկատեցի ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տեսանյութը, որտեղ նա խոսում է Օպերայի շենքում ռեստորաններ բացելու ծրագրի մասին: Կարդացի նաև մի նյութ, որտեղ մշակույթի ոլորի անձինք կողմ/դեմ են արտահայտվում՝ նշելով, որ փոքր սրճարանը այցելուների համար ընդունելի է. կարծես հանրության բացասական գնահատականից վախենալով՝ չեն կարողանում ասել, որ աշխարհի խոշորագույն օպերայի շենքերում գործում են ռեստորաններ, ու ոչ մի արտառոց բան այստեղ չկա: Տուրիզմն ունի իր կանոնները, և բուֆետները վաղուց վերածվել են սրճարանների և ռեստորանների:

Նախ՝ ուզում եմ նշել, որ այս փոստս ոչ մի կապ չունի ո՛չ քաղաքականության հետ (քանզի ոչինչ չեմ հասկանում ու չեմ հետաքրքրվում), ո՛չ էլ ուղղված է որևէ մեդիայի կամ կոնկրետ լրագրողի: Եթե անկեղծ, հիմա չեմ էլ հիշում, թե որտեղ էր վիդեոն կամ նյութը, ով էր հեղինակը, այդ պատճառով էլ ոչ մի հղում չեմ տեղադրում: Յուրաքանչյուրն ունի իր տեսակետը, ու եթե այն բացասական է, կարող է պատրաստել նյութ, եթե լրագրող է կամ պարզապես գրառում՝ այս ծրագրին դեմ արտահայտվելով: Ինքս, հաճախ ճանապարհորդելով և լինելով աշխարհի մի շարք խոշորագույն մշակույթային կենտրոններում, ուզում եմ իմ տեսակետով կիսվել հետևորդներիս հետ:

Կարծում եմ՝ հիանալի ծրագիր է Երևանի մի շարք մշակույթային կենտրոններն ավելի հետաքրքիր դարձնել թե՛ երևանաբնակների ու թե՛ զբոսաշրջիկների համար: Իհարկե, ոչինչ չի համեմատվի մեր մանկության «հաց ու երշիկի» հետ, որը մենք գնում էինք Օպերայի շենքում գործող բուֆետում՝ ներկայացումների անտրակտի ընթացքում, բայց նույն բուֆետը ժամանակակից սրճարանն ու ռեստորանն է, պարզապես մարդկանց մեծ մասը չի ցանկանում ձեռք քաշել անցյալից: Նրանք ցանկանում են տեսնել հենց վատ վերանորոգմամբ սովետական բուֆետ: Մի՞թե տուրիզմի զարգացման համար հիանալի նախագիծ չէ Օպերայի շենքի տանիքին ամենագեղեցիկ տեսարանով ընտանեկան ժամանցավայր բացելը։ Չէ, ես հասկանում եմ, որ Ա. Թամանյանը գուցեև դեմ կլիներ... չնայած, ապրեր նա մեր օրերում, միգուցե հեղինակին դուր գար պրն. Ամիրյանի ծրագիրը։

Բոլոր նրանց համար, ովքեր շտապում են քննադատել՝ չվերլուծելով հարցը մանրամասնորեն, ներկայացնում եմ աշխարհի խոշորագույն օպերայի, թանգարանային շենքերից մի քանիսը, որտեղ գործում են ռեստորաններ:

ՎԻԵՆՆԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՊԵՐԱ

Վիեննայի օպերայի շենքում (թույլ տվեք հիշեցնել, որ Եվրոպայում այն ամենահեղինակավորն է) գործում է Cafe Oper Wien ռեստորանը: Այն գործում է առավոտյան 08.00-ից մինչ կեսգիշեր, եվրոպական խոհանոց, սուրճերի մեծ տեսականի, ինտերիերը տեսնում եք լուսանկարում: Հասցե՝ Opernring 2, ահա և կայքը:

ՍԻԴՆԵԻ ՕՊԵՐԱՅԻ ԹԱՏՐՈՆ

Իսկ ինչ կասեք Սիդնեյի օպերայի թատրոնի մասին, որն Աշխարհի ամենահայտնի կոթողներից է և, ի դեպ ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:  Թատրոնի առաջին հարկում գործում է շատ գեղեցիկ BENNELONG ռեստորանը, ու չի գործում այն պարզապես թատրոնի ներկայացումներին ներկա մարդկանց համար, սա Սիդնեյի ամենագեղեցիկ տեսարանով ժամանցավայրերից մեկն է, զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող ռեստորաններից մեկը:

ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ ՕՊԵՐԱ

Նյու Յորքի ԼԻՆԿՈԼՆ կենտրոնում գտնվող ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ կամ պարզապես ՄԵՏ օպերան ամենահայտնի օպերային բեմերից մեկն է: THE GRAND TIER-այսպես է կոչվում թատրոնում գործող ռեստորանը, որտեղ խաշած ձուն արժե 22 դոլար,  իսկ 2006 թ.-ի Louis Roederer Cristal Brut շամպայնը՝ 45:

ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Նյու Յորքի ոչ պակաս հայտնի ու հեղինակավոր ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ թանգարանում, ի դեպ նույնպես գործում է ռեստորան: Նախ նշեմ, որ թանգարանում ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածուն է, այն հիմնադրվել է 1870 թ.-ին, և տարեկան այցելուների թիվն անցնում է 5 000 000-ից: Իրականում թանգարանում 3 ռեստորան/սրճարան է գործում, բայց ամենաայցելվողը թանգարանի անդամների Dinning Room-ն է, քանի որ ռեստորանը գտնվում է ամենավերևի հարկում և ունի գեղեցիկ տեսարան:

ԼՈՆԴՈՆԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Իսկ Լոնդոնի Թագավորական թատրոնում գործում են 4 ռեստորաններ, որոնցից ամենագեղեցիկը Paul Hamlyn-ն է:

ՓԱՐԻԶԻ ԳՐԱՆԴ ՕՊԵՐԱ

Հասանք Փարիզ, նրանք, ովքեր եղել են Փարիզում անկասկած հիացել են Գրանդ օպերայի շենքով: Շատերը միգուցևէ այցելել են օպերայի շենքում գործող օրիգինալ ռեստորան: Գիտեք, թե որ թվականին է Գրանդ օպերան հիմնադրվել՝ 1671: Կարծում եմ հարկ չկա նշել, թե ինչ օպերաներ են այստեղ բեմադրվել և ինչ կարևորագույն մշակույթային կենտրոն է այն ոչ միայն Փարիզի այլև ողջ Եվրոպայի մասշտաբով: LOpera ռեստորանը բացվել է 2011.-ին, այն գործում է ամեն օր մինչ կեսգիշեր:

ՕՐՍԵ ԹԱՆԳԱՐԱՆ

Շարունակելով Փարիզի թեման հիշենք նաև ՕՐՍԵ թանգարանի առաջին հարկում գործող շքեղ ռեստորանը:

ՊՈՄՊԻԴՈՒ ԹԱՆԳԱՐԱՆ

Եվս մեկ օրիգինալ ռեստորան Փարիզի արդեն ՊՈՄՊԻԴՈՒ թանգարանի տանիքին: Ռեստորանը կոչվում է GEORGES:

Չեմ կարող չնշել, որ Աշխարհի, թերևս ամենագլխավոր թանգարաններից մեկում՝ փարիզյան Լուվրում գործում են մոտ 8 ռեստորաններ..էլ չեմ ասում առաջին հարկում գործող սուպերմարկետի մասին:

ԼՈՒՎՐ

Լուվրում գործող ամենահաճելի ռեստորանը դա MARLY-ն է, որն ունի բացօթյա սրահ, փակ սրահ և գործում է ողջ տարվա ընթացքում, նույնիսկ ձմռանը: Թանգարանի պաշտոնական կայքում գրված է 8 սրճարանների և 4 ռեստորանների մասին: Ես եղել եմ 3-ում, թանգարանն այնքան մեծ է, որ բոլորը գտնելը բավական երկար ժամանակ է պահանջում:

ԲՈՒՆԴԵՍԹԱԳ .ԲԵՌԼԻՆ

Թանգարանների, օպերային և բալետի շենքերի, մշակույթային և այլ խոշորագույն շինությունների ռեստորանները կարելի է թվարկել ու թվարկել....դրանք շա-շատ են, օրինակ այս մեկը՝ Բեռլինի Բունդեսթագը, որի տանիքին ևս գործում է ռեստորան զբոսաշրջիկների համար: Բեռլինի Բունդեստագը՝ դաշնային ժողովի շենքը երևի թե Եվրոպայում ամենապատմականն է, չէ, որ հենց այստեղ, 1945թ.-ի մայիսի 2-ին սովետական զինվորները տեղադրեցին կարմիր դրոշը: Գունդեստագի տանիքին է գտնվում Dachgarten ռեստորանը:

Շատերին միգուցե այս փոստը ստիպի վերանայել իրենց տեսանկյունը Երևանի օպերայի, կամ մեկ այլ մշակույթային կենտրոնի տանիքին, կամ ներսում ծրագրավորված ռեստորանների վերաբերյալ: Շատերը գուցեև մնան նույն կարծիքին՝ հիմնովին դեմ լինելով նման ծրագրերին: Ուտել բուֆետում թե մաքուր, ցիվիլ սրճարանում, դիտել ֆիլմ հին, սառը դահլիճում թե նորաոճ կինոթատրոնում, ապրել տուրիզմի ոլորտում հետընթաց շարժվող երկրում թե հետևել նոր դարի կանոններին՝ նույնիսկ մշակույթային կենտրոնները դարձնելով զբոսաշրջիկների համար ժամանցի վայր...այս ամենը մեզանից յուրաքանչյուրի ընտրության իրավունքն է, ընտրությունն էլ յուրաքանչյուրինս է...

Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина