Կտավատը խորհուրդ է տրվում հիպերտոնիկներին
ЛАЙФԿտավատը խորհուրդ է տրվում հիպերտոնիկներին Պարզվում է, որ կտավատի սերմերը օմեգա-3 ճարպաթթուների եւ այլ օգտակար նյութերի հարուստ աղբյուր են: Բացի այն, որ կտավատի սերմերը կարգավորում են մարսողական համակարգի գործունեությունը, նաեւ դրական են ազդում հիպերտոնիայի ժամանակ:

Կանադացի գիտնականներն ապացուցել են, որ կտավատի սերմերը կարող են օգտագործվել ճնշման տատանումենրի կանխարգելման համար եւ լինել դեղահաբերի այլընտրանք:
Հետազոտողները 110 կամավորների բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի մասնակիցները կես տարի շարունակ ամեն օր ուտում էին սովորական հաց, իսկ մյուս խմբի մասնակիցները՝ կատավատի սերմերով հաց: 6 ամիս անց ստուգիչ թեստեր են անցկացրել ու պարզել, որ տարբեր խմբերի կամավորների մոտ արյան ճնշումը տարբեր է:
Այն հիվանդների մոտ, ովքեր ամեն օր սերմերով հաց էին օգտագործում, զարկերակային ճնշումը նվազագույնը իջնում էր 15-ով: Հետազոտության հեղինակները նշել են, որ կտավատի սերմերը սննդակարգում կարող են փոխարինել հիպերտոնիայի դեմ դեղամիջոցներին: Եթե հավատանք կանադացի գիտնականների փորձի արդյունքներին, ճնշումն իջեցնող հաբերի փոխարեն օրական 30 գրամ կտավատի սերմը բավարար է ճնշման կարգավորման համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



