«Խոստանում եմ այնպես անել, որ այդ չունեցածներս լրացնեմ». Սոֆի Մխեյանը նշում է ծննդյան 33-ամյակը (ֆոտո)
ЛАЙФԱյսօր՝ ապրիլի 8-ին, հայկական երգարվեստի ամենաաշխատասեր եւ ակտիվ երգչուհիներից մեկը՝ Սոֆի Մխեյանը, նշում է ծննդյան տարեդարձը: Սոֆին դարձավ 33 տարեկան:
Այս առիթով երգչուհին Facebook-ում տեղադրել է իր մանկության լուսանկարները եւ կատարել հուզիչ գրառում.

«Տարիներ առաջ այս օրը՝ ապրիլի 8-ին, Երեւանում 2.9 կիլոգրամ քաշով և 51 սմ հասակով ծնվեցի ես. անունս՝ Սոֆի, ազգանունս՝ Մխեյան։
Այսօր այն օրն է, որ ես, ամփոփելով նաեւ անցած մեկ տարին, կարող եմ ինձ թույլ տալ վերագնահատել այն, ինչ ունեմ...
Ես ունեմ հրաշք ու աննման ընտանիք եւ երջանիկ եմ, որ հենց այս ընտանիքում եմ ծնվել։Ես ունեմ աշխարհի ամենալավ ընկերները ու շնորհակալ եմ նրանց, որ նրանք կան իմ կյանքում։Ես անչափ երջանիկ եմ, որ երգը և երաժշտությունը դարձել են իմ կյանքի անբաժանելի մասնիկը... եւ ուրախ եմ, որ երգավեստի այս դժվար ճանապարհին ձեռք եմ բերել հայտնի ու սիրված լինելու մեծ պատիվը... շնորհակալ եմ նաեւ ինձ «առողջ» քննադատողներին. ձեր շնորհիվ ես կատարելագործվում եմ։

Ես անչափ ուրախ եմ ու արդեն հստակ կարող եմ նշել՝ մեկ տարի է, ինչ ունեմ սիրած աշխատանք եւ սիրելի գործընկերներ նոր՝ պրոդյուսերական ասպարեզում։ Ես ունեմ... ես ունեմ... ես ունեմ....Իհարկե, կարելի է նշել նաեւ այն ամենը, ինչը կարող էր սկսվել. «Ես դեռ չունեմ...» բառակապակցությամբ, բայց խոստանում եմ այնպես անել, որ տարեցտարի այդ չունեցածներս լրացնեմ...Այո, այսօր իմ ծննդյան օրն է եւ առանց այլեւայլությունների պետք է խոստովանեմ, որ մեծ սիրով եմ կարդում բոլորի՝ այդ թվում սիրելի ու անդավաճան երկրպագուներիս շնորհավորանքները։
Դե ինչ՝ գնաացի՜նք... Շնորհավոր ծննունդս, Սոֆի ջան»,-գրել է նա:



