ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը կոչ է արել ՌԴ-ին հրաժարվել Ասադին աջակցելու «ձախողված ռազմավարությունից»
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռակրոֆտը կոչ է արել Ռուսաստանի հրաժարվել «ռազմական հանցագործ»-ին` Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին աջակցելուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման հայտարարություն նա արել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում:
«Ռուսաստանը կարող է կանգնել այլ ուղու վրա: Ես հորդորում եմ Ռուսաստանի Դաշնությանը հրաժարվել նման ձախողված ռազմավարությունից և միանալ ՄԱԿ ԱԽ-ի մյուս անդամների արդարության կոչին: Դադարե՛ք պաշտպանել ռազմական հանցագործին: Բոլորիս հետ պաշտպանեք բարձրացված քաղաքական գործընթացը, որը կբերի անցումային փուլի և կապահովի լեգիտիմ ու ներկայացուցչական կառավարության ստեղծմանը»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ը լույս ապրիլի 7-ի գիշերը «Տոմահավկ» հրթիռներով հարված է հասցրել Սիրիայի Հոմսի նահանգի օդակայանին, ինչը դարձել Է Միացյալ Նահանգների առաջին ուղղակի գրոհը Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի վրա եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ամենաարմատական ռազմական որոշումը պաշտոնակալությունից հետո:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է արտահերթ նիստ անցկացնել ստեղծված իրադրությունը քննարկելու համար:



