Ռուսաստանը ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել ագրեսիան Սիրիայում ու ահաբեկչության դեմ պայքարել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել ագրեսիան Սիրիայում ու ահաբեկչության դեմ պայքարել, Ռուսաստանը պատրաստ է փոխգործակցել այս հարցում, ինչի մասին բազմիցս ասել է, հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստի ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք բազմիցս ազդարարել ենք Վաշինգտոնին նման փոխգործակցության հարցում մեր պատրաստակամության մասին։ Դուք /ԱՄՆ-ն/ այլ ճանապարհով եք գնացել։ Բայց, երբ դուք այլ ճանապարհով եք գնացել, դա խորագույն ողբերգություն է դարձել այդ երկրների ու այնտեղ ապրող ժողովուրդների համար։ Մտածեք հետեւանքների մասին։ Հիշեք, թե ինչ վիճակ եք ստեղծել Մերձավոր արեւելքում։ Մտածեք, որ ձեր քայլերը լուրջ ազդեցություն են թողնում քաղաքական կարգավորման վրա»,- ասել է նա ու ԱՄՆ-ին կոչ արել խաղաղ կարգավորման գործընթացում հստակ հետեւել միջազգային իրավունքին։
ՄԱԿ ԱԽ-ն ապրիլի 7-ին անցկացնում է հատուկ նիստ՝ Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ հասցրած հրթիռային հարվածի կապակցությամբ։ ԱՄՆ-ի որոշումով, որը հիմա ՄԱԿ ԱԽ նախագահող երկիրն է, նիստն անցնում է բաց ռեժիմով։



