WikiLeaks-ը հրապարակել Է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր մասը
ОБЩЕСТВО WikiLeaks կայքը Vault 7 անվանման ներքո հրապարակել Է գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ): ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի նախորդ մասը, որ նշված Էր Marble («Մարմար») անվամբ, հրապարակվել Է մարտի 31-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կայքի աշխատակիցները նշում են, որ հրապարակման նոր մասը, որը կրում Է Grasshopper («Ծղրիդ») անվանումը, բովանդակում Է ԿՀՎ-ի համանուն ծրագրի 27 փաստաղթեր, ծրագիր, որը նխատեսված Է Microsoft կորպորացիայի Windows գործառական համակարգի համար անհատական վնասաբեր օգտակար տվյալների ստեղծման համար: Նշվում Է, որ այդ ծրագրի գործողությունը չի կարող ֆիքսվել խոշորագույն հակավիրուսային ծրագրերի, այդ թվում «Կասպերսկու լաբորատորիայի» հակավիրուսի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



