Հայաստանում մայրերը քիչ են տեղեկացված իրենց իրավունքներից
ОБЩЕСТВОՀայաստանում մայրերը շատ քիչ են տեղեկացված` ինչով պետք է պետությունն աջակցի իրենց: Պետության աջակցության մասին ինֆորմացիան շատ քիչ է Հայաստանում: Ապրիլի 7-ին նշվող մայրության և գեղեցկության տոնի շրջանակներում, խոսելով պետության կողմից մայրերին հատկացվող աջակցության մասին, ասացին 2001թ. «Միսս Հայաստան» մրցույթի հաղթող Իրինա Թովմասյանը և 2016թ. առջին «Վիցե միսիս Եվրոպա» Աննա Դեմրիխանյանը:
«Ես ավելի շատ տիրապետում եմ, թե Ռուսաստանում պետությունն ինչպես է աջակցում մայրերին, քան` այստեղ: Քանի որ այնտեղ շատ է խոսվում եւ բարձրաձայնվում այդ մասին, այդ ինֆորմացիան այնտեղից նույնիսկ հասնում է Հայաստան: Ես համոզված եմ, որ Հայաստանում տասը կանանցից հազիվ մեկը ինֆորմացված կլինի իրեն հատկացվող պետական աջակցության մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աննա Դեմրիխանյանը:
Իրինա Թովմասյանը չնայած այն կարծիքին է, այժմ մոր համար տեխնիկապես բավականին հեշտ է կազմակերպել իր երեխայի առօրյան, նշում է, որ կան շատ մայրեր ովքեր ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում օգտվել այդ ամենից: «Ես գիտեմ այնպիսի մայրերի, ովքեր չեն կարողանում իրենց երեխաներին, որոնց մոտ նվագելու բնատուր տաղանդ կա, տանել, օրինակ, դաշնամուրի, այն դեպքում, երբ խմբակների արժեքը այնքան էլ մեծ չէ: Միգուցե կան այնպիսի կառույցներ, որոնք աջակցում են նման մայրերին, սակայն նրանք այդ մասին չգիտեն: Կարծում եմ, որ նրանց համար պետք է ստեղծվե ն թեժ գծեր, որոնք կուղղորդեն նրանց այս հարցում»,- նշեց նա:
Երկու գեղեցկուհիներն էլ, ովքեր երեխաներ ունեն, խոսելով մոր կերպարի մասին, ասացին, որ 21-րդ դարում բավականին հեշտ է համատեղել աշխատանքը մայրության հետ: Նախկինում, եթե տանը մեծ չկար, ով կօգներ խնամել երեխաներին, շատ դժվար էր այս ամենը համատեղելը: Այդ իսկ պատճառով, եթե նախկինում կանայք հիմնականում ունենում էին 1-2 երեխա, հիմա հակված են ունենալ 3 երեխա:
«Աշխատանքը, երեխան, ակտիվ կյանքը իրար փոխլրացնում են: Գուցե ես, եթե չվարեի այսպիսի ակտիվ կյանք, չաշխատեի, չաճեի, չզարգանայի, երեխաս ինձնով այդքան չհպարտանար: Սակայն, հիմա երբ նրան հարցնում ենք, թե ինչ կուզի դառնալ, երբ մեծանա, պատասխանում է` ես ուզում եմ դառնալ նկարչուհի և իմ մամայի նման»,- պատմում է Աննա Դեմիրխանյանը:
Նրանք նաեւ փաստեցին, որ հասարակության մեջ վաղուց կոտրվել է այն կարծրատիպը, որ գեղեցիկ կանայք խելացի չեն կարող լինել: «Մենք պետք է հասկանանք որ գեղեցկությունը միայն արտաքինով չի որոշվում. կա ներքին աշխարհ, կա հմայք, կանացիություն եւ ուրիշ շատ բաներ: Երբեմն պատահում են կանայք, որ նայում ես ու թվում է թե գեղեցիկ չեն, բայց երկու րոպե հետը խոսելուց հետո սիրահարվում ես այնքան լավն է լինում, լինում է նաեւ հակառակը»,-եզրափակեց Իրինա Թովմասյանը:
Լիանա Անդրեյան
Լուսինե Թադևոսյան



