Tomahawk 59 հրթիռներից միայն 23-ն են հասել Սիրիայում գրոհի ենթարվկած ավիաբազա
МЕЖДУНАРОДНОЕ Ռուսաստանի հսկողության միջոցներն արձանագրել են 59 Tomahawk թեւավոր հրթիռների սոսկ 23 խոցում, որոնք ԱՄՆ-ի զինված ուժերն արձակել են Սիրիայի ավիաբազայի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտարարել ՌԴ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի օբյեկտիվ հսկողության միջոցների տվյալներով՝ Սիրիայի ավիաբազա են հասել ընդամենը 23 հրթիռներ: Մնացած 36 թեւավոր հրթիռների անկման վայրը հայտնի չԷ»,- ասել Է նա:
«Այսպիսով, Սիրիայի ավիաբազայի վրա ամերիկյան կենտրոնացված հրթիռային հարվածի արդյունավետությունը չափազանց ցածր Է»,- հավելել Է նա:
Կոնաշենկովը նաեւ հայտնել Է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը կամրապնդվի Հոմսի նահանգի ավիաբազայի վրա կատարաված գրոհից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



