Երևանում երթևեկող կին վարորդները քաղաքապետարանի կողմից ծաղիկներ են ստացել
ОБЩЕСТВОՄայրության և գեղեցկության տոնին Երևանի քաղաքապետարանի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև կին վարորդները: Մայրաքաղաքի փողոցների հատման վայրերում և խաչմերուկներում լուսանցային կարմիր ազդանշանի տակ կանգնած մեքենաների կին վարորդներին և ուղևորասրահում գտնվող կանանց նվիրել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներ, ինչը հաճելի անակնկալ է դարձել վերջինների համար` պարգևելով բարձր տրամադրություն: Այսմասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գոհունակություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնության համար կանայք նշել են, որ այն իսկապես տոնական տրամադրություն հաղորդեց իրենց և օրը դարձրեց ավելի հիշարժան:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



