Վրաստանի բնակչությանը չի կարելի զրկել նախագահ ընտրելու իրավունքից. Մարգվելաշվիլի
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի բնակչությանը չի կարելի զրկել երկրի նախագահի ուղղակի ընտրության իրավունքից, քանի որ ժողովուրդն ավելի մեծ դեմոկրատիայի կարիք ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի խորհրդարանում ունեցած տարեկան ելույթի ընթացքում:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը հանդես Է եկել երկրում ուղղակի նախագահական ընտրությունները լուծարելու նախաձեռնությամբ: Դա, ի թիվս այլ հարցերի, քննարկվում Է պետական հանձնաժողովի կողմից, որն աշխատում Է Վրաստանի Սահմանադրության ուղղումների վրա: Նախագահն այն կարծիքին Է, որ նախաձեռնությունն ուղղված Է իր դեմ, ինչը «Վրացական երազանքը» կտրականապես մերժում Է:
«Մենք չենք կարող ժողովրդին զրկել նախագահ ընտրելու իրավունքից: Նախագահին, այսօրվա եւ վաղվա նախագահին ընտրելու կանոնները չպետք Է կախված լինեն ոչ թե ներկայիս կամ նախկին վարչապետի ցանկությունից, այլ ժողովրդի կարիքներից, իրական հաշվեկշիռ ստեղծելու անհրաժեշտությունից»,- հայտարարել Է Մարգվելաշվիլին, հաղորդել Է Sputnik-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



