Թրամփին Կոնգրեսի թույլտվությունն անհրաժեշտ չԷ Սիրիային հրթիռահարված հասցնելու համար. Սպիտակ տուն
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Կոնգրեսի թույլտվությունը չԷր պահանջվում Սիրիայի ավիաբազային հրթիռահարված հասցնելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան իրավախորհրդատուի տարածած հայտարարության մեջ:
«Կոնգրեսի թույլտվությունը չի պահանջվում,- փաստաթղթից մեջբերում Է անում Washington Post թերթը:- Ամերիկյան հրթիռահարվածներն ուժի արդարացված գործադրում են՝ ելնելով մի շարք գործոններից, այդ թվում նաեւ տարածաշրջանային կայունությունն ամրապանդելու, քիմիական զենքի օգտագործմանը խոչընդոտելու եւ գազանային հանցագործություններից քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունից»:
Հայտարարության մեջ պնդվում Է, որ Թրամփի գործողությունները հավասարազոր են պետության ղեկավարի պաշտոնում իր նախորդի՝ Բարաք Օբամայի ռազմական գործողությանը 2011 թվականին Լիբիայում: Իրավախորհրդատուն ընդգծում Է, որ Սպիտակ տան տերն «իրավունք ունի պաշտպանելու ԱՄՆ-ի ազգային շահերը»:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
5
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»



