Թրամփն ընդունել Է Չինաստան այցելելու Սի Ցզինպինի հրավերը. «Սինհուա»
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել Է այցով Չինաստան ժամանելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ, Չինաստանի ղեկավարը նաեւ հորդորել Է ընդլայնել համագործակցությունը ներդրումների, Էներգետիկայի եւ ենթակառուցվածքային նախագծերի բնագավառում:
«Հազարավոր պատճառներ են նպաստում չին-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, դրանց խզման պատճառներ չկան»,-հայտարարել Է Սի Ցզինպինը:
Ապրիլի 6-ին Ֆլորիդայի «Մար ա Լագո» կալվածքում տեղի ունեցած ընթրիքի ընթացքում, որը կազմակերպվել Էր ԱՄՆ ՉԺՀ-ի նախագահի ժամանման պատվին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք Է հայտնել , որ «հիանալի հարաբերություններ» կհաստատի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ: «Մենք արդեն ունեցել ենք երկարատեւ բանավեճեր, բայց ես առայժմ ոչինչ չեմ ստացել (այդ բանակցություններից),- ասել Է Թրամփը:- Բայց մենք խորացնում ենք բարեկամությունը: Կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում մենք հիանալի հարաբերություններ կհաստատենք»:
Չինաստանի ղեկավարի պաշտոնական այցն ԱՄՆ նախատեսված Է երկու օրով՝ ապրիլի 6-7-ը: Թրամփը եւ Սի Ցզինպինը կգտնվեն «Մար ա Լագոյում»: Ինչպես սպասվում Է, ղեկավարները կքննարկեն առեւտրային քաղաքականությունը, ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շուրջն ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ մի շարք այլ տարածաշրջանային հարցեր: Սի Ցզինպինը դարձել Է 13-րդ արտասահմանյան ղեկավարը, որի հետ հանդիպել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»
5
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»



