Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանում շարունակվում են ԵՄ բյուջետային աջակցության շրջանակներում իրականացվող բարեփոխումները

ОБЩЕСТВО

 Եվրոպական Միությունը շարունակում է բյուջետային աջակցություն տրամադրել Հայաստանին տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար: Ապրիլի 7-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող  բյուջետային աջակցության համակարգմանը նվիրված աշխատաժողով:

Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Նա ընդգծեց, որ բյուջետային աջակցությունը Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության կարևորագույն գործիքներից է, որի շնորհիվ հատկապես 2007թ. ի վեր Հայաստանում մի շարք առանցքային ոլորտներում շոշափելի բարեփոխումներ են իրականացվել: «Մենք անցած տարի Եվրոպական Միությունից ստացել ենք աննախադեպ բյուջետային աջակցություն, որը կազմել է 27.5 միլիոն եվրո: 2016թ . և 2017թ. առաջին ամիսների ընթացքում Եվրոպական Միության հետ ստորագրել ենք ընդհանուր առմամբ 51 միլիոն եվրոյի համագործակցության փաթեթ, որից գրեթե 50 միլիոն եվրոն բյուջետային աջակցություն է: Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ մենք այս և հետագա տարիների ընթացքում ևս այս գործիքի մասով ահռելի աշխատանքներ ունենք իրականացնելու: Այս տարվա ընթացքում մենք ունենք երեք խոշոր և մեկ փոքր բյուջետային հատկացման տրանշ, որին մենք մի փոքր ավելի մանրամասն կանդրադառնանք այսօրվա քննարկման ընթացքում: Ակնկալում ենք բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ակտիվ ներգրավածությունը: Մեր նպատակն այն է, որ Հայաստանում բարեփոխումների իրականացմանը միտված մեր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարվեն ժամանակին և ամբողջությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Մելքոնյանը:

Եզրափակելով խոսքը՝ փոխնախարարն ասաց, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, հանդիսանալով Հայաստանում Եվրոպական հարևանության գործիքի ներքո իրականացվող ծրագրերի ազգային համակարգողը, շահագրգռված է, որպեսզի ինչպես բյուջետային աջակցության, այնպես էլ եվրոպական աջակցության մյուս գործիքների կիրառումը Հայաստանում լինի հնարավորինս արդյունավետ:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը շնորհակալություն հայտնեց աշխատաժողովի կազմակերպիչներին` ընդգծելով դրա կարևորությունը ԵՄ-ի կողմից հատկացվող բյուջետային աջակցությունը արդյունավետ օգտագործելու տեսանկյունից: «Վերջին 10 տարիների ընթացքում Եվրոպական միությունը Հայաստանին 250 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցություն է տրամադրել: Սա նշանակում է, որ մեկ տարվա կտրվածքով Հայաստանը 25 միլիոն եվրոյի բյուջետային օժանդակություն է ստանում Եվրոպական Միությունից: Մենք մեն տարի Հայաստանում ծախսում ենք մոտ 40-50 միլիոն եվրո, որի մոտ կեսն ուղարկվում է բյուջետային օժանդակության ծրագրերին»,- ասաց նա:

Աշխատաժողովի շրջանակներում ներկայացվեց և քննարկվեց ԵՄ աջակցության ծրագրերի նախագծմանը, իրականացմանը, մոնիթորինգին և ծրագրերի իրականացման արդյունքների ամփոփմանն ու գնահատմանն առնչվող հարցեր: Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին խմբային վարժություններ` մասնակիցներին նախանշված մեխանիզմների գործնական կիրառման հնարավորությունները ներկայացնելու նպատակով: Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ շահառու նախարարությունների և այլ պետական մարմինների ավելի քան 30 ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ:

Բյուջետային աջակցության գործիքի միջոցով Եվրոպական Միությունն աջակցում է գործընկեր երկրի բարեփոխումներին: Բյուջետային աջակցության ծրագրերով նախատեսված գումարներն ամբողջապես ուղղակիորեն փոխանցվում են շահառու երկրի պետական բյուջե: Նախատեսված գումարները տրամադրվում են միայն համաձայնագրերի շրջանակներում ամրագրված պարտավորությունները երկրի կողմից իրականացնելուց հետո, իսկ պարտավորությունների իրականացման կատարողականը գնահատվում է համապատասխան անկախ փորձագիտական առաքելության կողմից:

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт