Իրանը դատապարտել Է ԱՄՆ-ի հարվածը սիրիական ավիաբազային
МЕЖДУНАРОДНОЕ Իրանի իշխանությունները վճռականորեն դատապարտում են ԱՄՆ-ի հարվածը սիրիական ավիաբազային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Press TV հեռուստաալիքը:
«Իրանը վճռականորեն դատապարտում Է ԱՄՆ-ի հրթիռային գրոհը, որն ապրիլի 7-ին իրականացվել Է Սիրիայի բանակային ավիաբազայի վրա»,- ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Իրանի ԱԳ նախարարության կարծիքով՝ Սիրիայի զինվորականներին հասցվող հարվածները կամրապնդեն «ահաբեկիչների դիրքերը եւ Էլ ավելի կբարդացնեն իրադրությունը Սիրիայում»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ դեռեւս ստվերում են մնում նրանք, ովքեր առավել մեծ օգուտ ստացան Իդլիբի արվարձանում իրականացված քիմիական գրոհից:
Թեհրանի կարծիքով՝ տվյալ դեպքում քիմիական զենքը «որպես պատրվակ Է օգտագործվել միակողմանի ռազմական գործողությունների համար, ինչը վտանգ Է ներկայացնում եւ հակասում Է միջազգային իրավունքին:
Ավելի վաղ ամերիկյան նավերը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին: Ինչպես հայտնել Է Պենտագոնի ներկայացուցիչը, 59 «Թոմահավք» հրթիռներ են արձակվել Հոմս քաղաքի շրջանում սիրական կառավարական զորքերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքին:
Այդ ավիաբազայից ապրիլի 4-ի առավոտյան սիրիական օդուժը հարված Է հասցրել Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքին՝ ենթադրաբար կիրառելով քիմիական զենք: Այդ գրոհի զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակներ, այդ թվում՝ երեխաներ:
Մինչդեռ, ինչպես նախօրյակին հայտարարել Է Սիրիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը, սիրիական բանակը հակամարտության ընթացքում երբեք քիմիական զենք չի օգտագործել: «Ես հաստատում եմ, որ սիրիական բանակը երբեք այդ զենքը չի կիրառել ու չի կիրառի ոչ միայն քաղաքացիական բնակչության, այլեւ ահաբեկիչների դեմ»,-ասել Է նա:
Մուալեմի խոսքով՝ Սիրիան 2013 թվականին միացել Է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային եւ հստակորեն կատարում Է իր պարտավորությունները:
Նա սուտ Է համարել սիրիացի զինվորականների կողմից Խան Շեյխուն քաղաքում քիմիական ռազմամթերքի կիրառման վերաբերյալ ընդդիմության կողմից տարածվող լուրերը: ԱԳ նախարարը նաեւ նախազգուշացրել Է, որ «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ «Իսլամական պետության» ահաբեկիչները շարունակում են թունավոր նյութերի պաշարներ պահել քաղաքներում եւ այլ բնակավայրերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
В Российско-Армянском университете 23–25 октября проходит VII Международная научно-практическая конф...
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Британцы нацелены превратить Армению в поле вялотекущей войны
5
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»



