Ֆիյոնը բարձրացրել է իր վարկանիշը «թշնամիներին վրեժխնդիր լինելու» սպառնալիքներից հետո
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը բարձրացրել է իր վարկանիշը առաջին հեռուստատեսային բանավեճերից հետո, խոստանալով «վրեժխնդիր լինել իր նախընտրական քարոզչությանը հասցված վնասի համար», հայտնում է Bloomberg –ը։
Նշում են, որ Ֆիյոնի վարկանիշը բարձրացել է 1 տոկոսով նախագահական մրցապայքարում նրա մրցակիցներ Մարին Լը Պենի ու Էմանուել Մաքրոնի հասցեին նրա խոսքից հետո։ Ֆիյոնը նրանց մեղադրել էր իր ծախսերի մասին գործ հարուցելու հարցում մեղադրողների հետ դավադրության մեջ։
«Այս գործը կեղծված էր ու ես կապացուցեմ դա՝ ես այս հարցով ունեմ բոլոր տեղեկությունները։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ նրանք, ովքեր սարքել են այս գործը, հանգիստ չեն քնելու»,- հայտնել է Ֆիյոնը։
Ֆիյոնը եղել է մրցապայքարի ֆավորիտը մինչեւ նրա շուրջ բորբոքված սկանդալը, ըստ որի Ֆիյոնը ֆիկտիվ աշխատանքի էր դասավորել կնոջը՝ Պենելոպային։



