Սոմալիի նախագահ Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը երկիրը ռազմական գործողությունների գոտի է հայտարարել, փոխել ռազմական ու հետախուզական գերատեսչությունների ղեկավարներին եւ բանակին հանձնարարել նոր հարձակում նախապատրաստել արմատական «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման վրա, հաղորդում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ նա ծայրահեղականներին 60 օրում հանձնվելու հնարավորություն է տվել։
Սոմալիի նախագահ Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը խոստացել է վերջ դնել արմատական, իսլամիստ «Աշ-Շաբաբ» խմբավորմանը, որը սերտ կապեր ունի «Ալ-Քայիդա» ահաբեկչական խմբավորման հետ։



