Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է արյան անհատույց հանձնման ակցիան
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է արյան հանձնման «Կյանք նվիրի՛ր մարդուն. դարձի՛ր դոնոր» ավանդական ակցիան, որն անցկացվում Է ապրիլի 7-ին նշվող՝ Առողջության համաշխարհային օրվա առթիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, բարեգործական ակցիային մասնակցում են Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների ավելի քան 300 զինծառայողներ, քաղաքացիական անձնակազմի եւ նրանց ընտանիքների անդամներ: Հարավային ռազմական օկրուգի զինվորական կլինիկական հոսպիտալի 1602 կառուցվածքային ստորաբաժան մասնաճյուղի մասնագետները պլանավորել են ստանալ շուրջ 100 լիտր արյուն եւ հանձնել Հայաստանի կարիքավոր հիվանդներին:
Ապրիլի 6-ից մինչեւ 8-ն ակցիայի անցկացման ժամանակաշրջանում Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների տարածքում կիրականացվի արյան ընդունում: Յուրաքանչյուր զինվորական կհանձնի շուրջ 200 միլիլիտր, իսկ փորձառու դոնորները՝ 350 – 400 միլիլիտր արյուն: Լաբորատորիայում արյան ստուգումից հետո այն կհանձնվի Հայաստանի բժշկական հիմնարկություններին՝ արյան մեծ կորստով ծանր վիրահատություններ տարած եւ հեմոֆիլիայով հիվանդ կարիքավոր բնակիչներին օգնություն ցույց տալու համար:
«Դոնորի օրերն» Անդրկովկասի ռուսական զորամիավորումում տեղի են ունենում 2011 թվականից ի վեր ամեն տարի եւ ձեռք են բերել ավանդական բնույթ: Ներկայիս ակցիան դարձել Է թվով արդեն յոթերորդը: Վեց տարում ակցիային մասնակցել Է մոտ 2 հազար մարդ, որոնք հանձնել են շուրջ 700 լիտր դոնորական արյուն:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



