Ֆրանսիացիների շուրջ 70 տոկոսը Օլանդին վատ նախագահ Է համարել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիացիների շուրջ 70 տոկոսը բացասական գնահատական Է տվել երկրի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի գործունեությանը եւ նրան համարում Է «վատ նախագահ»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Odoxa ընկերության հարցման՝ ապրիլի 6-ին հրապարակված արդյունքները:
Մասնավորապես, հարցման մասնակիցների 83 տոկոսը դժգոհ Է Օլանդի տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունից: Փոխարենը հարցվածների 54 տոկոսը դրական Է գնահատել Ֆրանսիայի գործող նախագահի ներդրումն ահաբեկչության դեմ մղվող պայքարում:
Հարցման մասնակիցների գրեթե քառորդ մասն Օլանդի հնգամյա նախագահական ժամկետի նշանակալի իրադարձությունը համարել Է այն բարեփոխումը, որն օրինականացրել Է միասեռ ամուսնությունները:
Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ Օլանդը Ֆրանսիայի միակ նախագահը չԷ, որի ժողովրդականությունը հասել Է այսչափ ցածր մակարդակի: Այսպես, 2011 թվականին, ընտրություններից մեկ տարի առաջ, ֆրանսիացիների 73 տոկոսը Նիկոլա Սարկոզիին համարում Էր վատ նախագահ:
Odoxa ընկերության հարցումն անցկացվել Է ապրիլի 5-ին, դրան մասնակցել Է ավելի քան հազար մարդ:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը պլանավորված Է ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին: Օլանդն ավելի վաղ հայտարարել Է, որ չի պատրաստվում վերընտրվել նախագահի պաշտոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



