ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց գալիք շաբաթ օրը գերատեսչությունների ղեկավարների հետ կազմակերպել խորհրդակցություն՝ քննարկելու կատարված աշխատանքներն ու կառավարության նոր ծրագրի ուրվագծերը: «Գերատեսչությունների ղեկավարների հետ այս շաբաթ օրը պետք է կազմակերպվի խորհրդակցություն, որտեղ խոսելու ենք հաշվետվության, մեր նոր ծրագրի ուրվագծ երի մասին, ինչպես նաև որոշելու ենք, թե որ նախարարություններին ենք լսելու: Բացի դրանից, երեկ մենք բավականին մանրամասն խոսել ենք Տարածքային կառավարման ու զարգացման և Գյուղատնտեսության նախարարությունների անելիքների վերաբերյալ: Հաջորդ շաբաթվանից սկսելու ենք այցեր նախարարություններ, որտեղ նախարարությունը կետ առ կետ ներկայացնելու է իր խնդիրներն ու ծրագրերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ առաջին այցը հաջորդ շաբաթ լինելու է Գյուղատնտեսության նախարարություն: