Ադրբեջանի զինուժը Նախիջեւանի ուղղությամբ սահմանը խախտելու փորձ է արել, որը կանխվել է
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 1-ին, ժամը 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արեւմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում եւ կանխվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջեւանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
3
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



