Սոմալիի ծովահենները գրավել են պակիստանյան նավը
МЕЖДУНАРОДНОЕՍոմալիի ափերի մոտ ծովահենները գրավել են «Սալամա-1» պակիստանյան նավը, որը բեռնված էր պարենամթերքով։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նավը գրավվել է ապրիլի 4-ին, նավի անձնակազմի անդամների թիվը չեն նշում։
«Սալամա-1»-ը արդեն երկրորդ նավն է, որը սոմալացի ծովահենները գրավել են վերջին մի քանի օրերին։ Ավելի վաղ հանցագործները գրավել էին հնդկական բեռնատար նավը՝ անձնակազմի 11 անդամներով։
Պակիստանյան նավը ծովահենները տարել են Էլ Խուր քաղաքի մոտ՝ Սոմալիի արեւելյան մասում։ Նախնական տեղեկություններով հնդկական բեռնանավը նույնպես այնտեղ է՝ Խոբյու նավահանգստում։
Անցած տարիներին Խոբյուն դարձել էր սոմալիական ծովահենության կենտրոն, այդ նավահանգստի տարածքում հանցագործները պահում են գրավված նավերը՝ սպասելով փրկագնի վճարմանը։ Վերջին տարիներին ծովահենային ակտիվությունը այդ տեղանքում նվազել էր, սակայն վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ սոմալիական ծովահենները մտադիր չեն հրաժարվել իրենց ապօրինի զբաղմունքից։



