Իրաքյան քրդերը արձագանքել են Թուրքիայի նախագահի կոչին
МЕЖДУНАРОДНОЕՀյուսիսային Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության նախագահ Մեսուդ Բարզանիի ներկայացուցիչ Ադնան Մուֆթին արձագանքել է Քերեքուքի նահանգապետարանի վրայից քրդական դրոշը իջեցնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչին:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
«Քերքուքում քրդական դրոշը երբեք չի իջեցվելու»,- իրաքյան քրդերի անկախության հանրաքվեի և դրոշի կիրառման վերաբերյալ Բաղդադում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է Մուֆթին:
Քերքուքի նահանգապետարանի վրայից իրաքյան քրդերի տարածաշրջանային կառավարության դրոշը իջեցնելու կոչ էր արել նաև Իրաքի վարչապետ Հայդար Իբադին, որին հաջորդել էր Էրդողանի կոչը:
Պաշտոնական Անկարան քննադատել էր նաև Իրաքի Քիրքուք նահանգում իրաքյան քրդերի անկախության հանրաքվեի անցկացմանը:
Իրաքյան Քիրքուք նահանգի նահանգային խորհուրդը քվեարկությամբ որոշել է անցկացնել իրաքյան քրդերի անկախության հանրաքվե: Որոշումն անցել է քվեների մեծամասնությամբ, սակայն խորհրդի արաբ և թուրքմեն ներկայացուցիչները բոյկոտել են քվեարկությունը և չեն մասնակցել: Քրդերի նախնական որոշմամբ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2017-ի ընթացքում:



