Սաուդյան Արաբիան էժանացրել է նավթը եվրոպական շուկայի համար
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիան նվազեցրել է նավթի գները եվրոպական շուկայի համար, որտեղ գերիշխող դիրքում Ռուսաստանն է, հայտնում է Bloomberg–ը։
Գների նվազումը տեղի է ունեցել մեկ բարելի դիմաց 30-ից մինչեւ 45 ցենտի միջակայքում։ Ընդ որում ամերիկյան գնորդների համար նավթի գինն աճել է, նշում է գործակալությունը։
2016-ին Էր Ռիյադը Եվրոպա է արտահանել 42․5 մլն տոննա նավթ, գազ ու նավթամթերք, զբաղեցնելով չորրորդ տեղը մատակարարումների ծավալով։
Եվրոպական շուկայում նավթի պահանջարկը հիմա աճում է, նշում է Emirates NBD ընկերության վերլուծաբան Էդվարդ Բելը։ «Սաուդյան Արաբիային չի խանգարի այնտեղից մի քիչ ռուսական բարելներ դուրս մղելը»,- ասել է նա։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



