Թրամփը Սթիվեն Բենոնին հեռացրել է Ազգային անվտանգության խորհրդի կազմից
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային անվտանգության խորհրդի կազմից հեռացրել է Սթիվեն Բենոնին, որը համարվում էր նրա գլխավոր խորհրդականն ու ստրատեգը, հայտնում է BBC–ն։
Բենոնը ղեկավարել է Թրամփի նախընտրական շտաբը ու համարվում էր նրա ամենամտերիմ համակիրներից մեկը։ Սակայն Բենոնին գլխավոր ստրատեգ ու ավագ խորհրդական նշանակելու՝ Թրամփի որոշումը քննադատությունների ալիք էր առաջացրել Վաշինգտոնում։
Պաշտոնավարության ընթացքում էլ Բենոնը անընդհատ կոնֆլիկտի մեջ էր մամուլի հետ։ Մասնավորապես իր հարցազրույցներից մեկում Բենոնը երկրի հիմնական լրատվամիջոցները անվանել էր «ընդդիմադիր կուսակցություն» ու կոչ էր արել նրանց լռել։
Մինչեւ Թրամփի հետ աշխատելը 62-ամյա Սթիվ Բենոնը եղել է ներդրումային բանկիր ու հոլիվուդյան պրոդյուսեր, նաեւ ծառայել է նավատորմում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



