Վրացիների 12 տոկոսը Հայաստանը համարում են Վրաստանի կարեւոր քաղաքական գործընկերը
МЕЖДУНАРОДНОЕՎրացիների 12 տոկոսը Հայաստանը համարում են Վրաստանի կարեւոր քաղաքական գործընկերը, հայտնում է «Վրաստան-օնլայնը», վկայակոչելով հարցման արդյունքները։
Ըստ հարցման արդյունքների՝ բնակչության 16 տոկոսը Ռուսաստանին համարում է կարեւոր քաղաքական գործընկեր։ 42 տոկոսը Վրաստանի ամենակարեւոր գործընկերն է համարում ԵՄ-ն, 33 տոկոսը՝ ԱՄՆ-ն, 20 տոկոսը՝ Ադրբեջանը, 28 տոկոսը՝ Ուկրաինան, իսկ 14 տոկոսը՝ Թուրքիան, 12 տոկոսը՝ Հայաստանը, իսկ 2 տոկոսն էլ՝Իրանը։
Ընդ որում հարցման մասնակիցների 73 տոկոսը Վրաստանի գլխավոր քաղաքական սպառնալիքն է համարում Ռուսաստանը։ Ռուսաստանին գլխավոր տնտեսական սպառնալիքն է համարում 57 տոկոսը։ 7 տոկոսը Վրաստանի քաղաքական գլխավոր սպառնալիքն են համարում ԱՄՆ-ն, իսկ ԵՄ-ն՝ միայն 2 տոկոսը։
IRI-ն հարցում է իրականացրել ամբողջ երկրում։ Հարցմանը մասնակցել է 1 501 մարդ։



