ԳՖՀ-ում գտնվող գրեթե 268 հազար սիրիացիներ իրավունք ունեն երկիր բերել իրենց ընտանիքներին. Bild
МЕЖДУНАРОДНОЕ Գերմանիայի տարածքում գտնվող մոտավորապես 267,5 հազար սիրիացի փախստականներ իրավունք ունեն երկիր բերել իրենց ընտանիքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին հայտնել Է Bild թերթը՝ վկայակոչելով կառավարության ներքին փաստաթուղթը, որում վերլուծվում են միգրացիոն ճգնաժամի հետեւանքները:
Վերը նշված փախստականների համար չի գործում ընտանիքների հետ վերամիավորվելու սահմանափակումը, որը նախատեսված Է օտարերկրացիների կեցության մասին համապետական օրենքով: Միեւնույն ժամանակ միգրանտները, որոնք ԳՖՀ-ում օգտվում են սահմանափակ (այսպես կոչված սուբսիդավորված) պաշտպանությունից, կարող են իրենց ընտանիքները Գերմանիա կանչել միայն երկու տարի անց:
«Սուբսիդավորված» պաշտպանությունը տրամադրվում Է այն մարդկանց, որոնց վրա չի տարածվում փախստականների կարգավիճակի մասին Ժնեւի կոնվենցիայի գործողությունը, բայց որոնք չեն կարող հայրենիք ուղարկվել, եթե այնտեղ նրանց սպառնում են կտտանքներ կամ, օրինակ, մահապատիժ: Նրանց, որպես կանոն, տրամադրվում Է ԳՖՀ-ում մեկամյա կեցություն, որն այնուհետեւ երկարացվում Է:
«Միգրացիոն ճգնաժամի հետեւանքներն զգացվելու են տասնամյակների ընթացքում: Դրանց մասշտաբներն առայժմ հնարավոր չԷ կանխատեսել»,-հրատարակությունը մեջբերել Է Քրիստոնեասոցիալական միության ներքին գործերի փորձագետ Հանս Պետեր Ուլի խոսքը:
Bild-ը հիշեցրել Է, որ ընդամենը միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար միայն 2016 թվականին Գերմանիան ծախսել Է շուրջ 22 մլրդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



