Ереван, 17.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ էր կանխագուշակել հայ մեծ գրող Կոստան Զարյանը

ИНТЕРВЬЮ

Past.am-ի հյուրն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը․

– «Հոգևոր Հայաստանի» համաժողովի Ձեր ելույթում Դուք նշեցիք, որ Հայքը եղել է կարգավորող քաղաքակրթություն, որը պետք է այսօր էլ իր առջև դրված պարտականությունները կատարի: Նախ կուզեի իմանալ` այդ կարգավորումը ո՞ր դաշտում է եղել` հոգևոր, մշակութային, քաղաքական, ռազմական:

– Երբ խոսում ենք քաղաքակրթությունից, իհարկե, ազդեցությունը ինտեգրալ է: Մեր քաղաքակրթության առաջին խորհուրդը ծառայություն մատուցելն է` մարդկության և տիեզերքի սպասարկումը: Այն ժամանակ մարդիկ շատ ավելի ամբողջական էին պատկերացնում աշխարհաշինությունը, քան մենք այսօր: Իհարկե, դժվար է հազարամյակներից եկած խորհուրդը վերախմբագրել, բայց բոլոր դեպքերում այդ աշխատանքը կատարվում է: Մենք այսօր բզկտված ենք մինչև մեկ տարրի կյանք: Հիմա մեր երիտասարդ սերնդին սովորեցնում են նոր տիպի կյանք, երբ միայն ինքն է, իր կյանքը, իր հաճույքները: Իհարկե, դա մակերեսային է նստած երիտասարդների մեջ: Դա ընթացիկ, բայց մեռնող քաղաքակրթության գործառույթն է: Իսկ մեր հնուց եկածը բոլորովին այլ է: Մենք եղել ենք տիեզերքը սպասարկող: Այսինքն, մարդու տիեզերական միսիան սպասարկող: Այդպիսին է մեր քաղաքակրթության տիեզերական խորհուրդը: Պատահական չէ, որ Հռոմի պապը գալիս–ասում է` դուք մունետիկ եք: Նա նկատի ունի գալիք աշխարհի մունետիկ, ով մարդկությունը կփրկի այս հորձանուտից:

– Մեր հոգևոր դիմագիծը կորցնելն ինչի՞ց սկսվեց: Այդ քայքայման պրոցեսի հիմքը ե՞րբ և ինչպե՞ս դրվեց:

– Բարձրյալը մարդուն շատ ավելի բարդ էակ է ստեղծել, քան մեզ թվում է: Մենք մեր ֆիզիկական մարմինն ենք տեսնում, մի քիչ էլ սկսել ենք ուղեղից հասկանալ, և վերջ: Ճիշտ է, հոգու մասին խոսակցություններ էլ կան: Մեկ–մեկ էլ եկեղեցին է հիշեցնում այդ մասին: Բայց հիմնականում այս 2–3–ի շուրջ ենք պտտվում:

Մեր մեջ եղածը շատ ավելի խորքային է: Ուստի հաղորդման խողովակները շատ ավելի հարուստ են: Դրա համար, եթե անգամ երեխան մեծանում է այս անհեթեթության մեջ, դա միայն կաղապարն է` մի թեթև հարված, և հայ մարդը նորից ծնվում է:

– Քաղաքակրթական մոդելի ընտրությունը միայն անհատակա՞ն հարց է, թե դա պետք է լինի պետական մակարդակով, քանի որ արդեն պետություն ունենք:

– Ամեն ինչ շատ ավելի բարդ է: Հիմա պետությունն ինքը անհեթեթ է կառուցված: Նա իր բարձրագույն աստիճանը չունի: Կարելի է ասել` անաստված է, անհոգի: Անգամ ԽՍՀՄ–ում, որին ճանաչում էինք որպես աստվածամերժ երկիր, հոգևոր դաս կար: Դրանք բազմաթիվ ստեղծագործական միություններն էին և նրանցով կազմակերպված մտավորականությունը: Եվ հենց մտավորականությունն էր այդ երկրի իրական գաղափարախոսը, ոչ թե Կոմկուսը: Վիսոցկին, Ռասպուտինը կամ Հրանտ Մաթևոսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Սևակը շատ ավելի խորը դաստիարակ էին, քան Կոմկուսի ամբողջ կազմը: Մեզ մոտ այս սկզբունքը խախտված է: Մեզանում ոչնչացվում է մտավորականությունը: Ամեն մի պիղծ քայլ անելիս կողքին մտավորական են կանգնեցնում, որ նրա հեղինակությունն օգտագործվի պղծությունը սրբագրելու համար: Բայց կեղծիքը չի սրբագրվում, այն ոչնչացնում է մտավորականին: Վաղը այդ խոսքի կարիքը կլինի, ասողը չի լինի:

– Դա միտումնավո՞ր է արվում:

– Անկասկած, բայց միտումնավորությունը երկու կողմ ունի: Մեկը` համաշխարհային քսակի քեռիներն ուզում են փողի կենտրոնացումը մեկ ձեռքում պահպանել: Դրա համար նրանք ավերում են ամեն ինչ, այդ թվում` հասարակությունները: Երկրի ղեկին դնում են համապատասխան իշխանավորներ, կերտում են համապատասխան համակարգեր: Տեսեք` մեզ մոտ ինչպես է` քրեական տարրը դարձել է ղեկավար, իրական ընտրանին` մուրացկան:

– Դուք Ձեր խոսքում ասացիք, որ մի հարված, և հայը ցանկացածիս մեջ արթնանում է: Մենք բոլորս սպանեցինք Հաց բերողին, ով իր ընտրությամբ մեր մեջ փորձեց վերարթնացնել մեր ազգային ու հոգևոր արժեքները:

– Կոստան Զարյանը կանխագուշակել էր, որ գալու է արարատյան մարդը, և հիմա հենց այդ պահն է: Մարդիկ չեն պատկերացնում, թե աշխարհը որտեղ է հայտնվել: Իմ ավագ ընկերներից մեկը կրկնում է` մինչև դժոխքի դուռը չտեսնես, «փրկեա տերը» չես հիշի: Հիմա մենք սրընթաց գնում ենք դժոխք: Եվ, ցավոք, դժոխքն է մարդուն արթնացնում: Բանական խոսքով դա շատ դժվար է: Հիմա ճշմարտությունը գալիս է: Պահը մոտեցել է: Հայաստանում, կոպիտ ասած, տասը մարդուց մեկը դրանից տեղյակ է: Այդ մեկը չի կարողանում դառնալ ընդհանուր կարգավորող, կարգադրող, բայց նա այդ գիտելիքը տարածում է: Այդ գիտելիքը համընդհանուր չի դառնում, որովհետև ոչ մի հեռուստաալիքով այդ մասին չեք լսի` արգելված է: Պետք է այդ մասին ասի մտավորականությունը, որպեսզի ժողովուրդն էլ իր իրական մտավորականներին ճանաչի: Թե չէ ժողովրդին թվում է, թե մտավորականը այն պնակալեզն է: Բայց անգամ այդ պնակալեզությունը պահի խնդիր է` խեղճացնում են, հասցնում են այդ վիճակին: Բայց նրան էլ պետք է թափ տանք, որ բարձրանա ու խոսի: Որովհետև տիեզերքի այն լեզուն, որով կարող է խոսել մտավորականը, ինձ տրված չէ: Նա շատ ավելի լավ է կարողանում խոսել մարդու հոգու հետ:

Антикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)