ԵՄ-ն ՈՒկրաինային է փոխանցել ֆինանսական օգնության երկրորդ տրանշը՝ 600 մլն եվրոյի չափով
МЕЖДУНАРОДНОЕԵՄ-ն Ուկրաինային է փոխանցել մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշը՝ 600 մլն եվրոյի չափով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր Twitter էջում։
Եվրահանձնաժողովը ԵՄ-ի անունից մարտի 16-ին որոշում էր կայացրել Ուկրաինային տրամադրել մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշը՝ 600 մլն եվրոյի չափով։ Այդ փոխանցման արդյունքում ԵՄ-ի կողմից ՈՒկրաինային 2014-ից առայսօր տրամադրված ընդհանուր ֆինանսական օգնության չափը կհասնի 2․81 մլրդ եվրոյի, ինչը առավելագույն օգնությունն է, որը ԵՄ-ն երբեւէ տրամադրել է մի երկրի, որը իր անդամը չէ։
ԵՄ-ն ակնկալում է, որ ֆինանսական օգնությունը դրական կանդրադառնա պետության մակրոտնտեսական կայունության վրա։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



