Հայաստանի լավագույն մասնագետները կմեկնեն սահմանամերձ գյուղեր դպրոցներում լրացուցիչ դասեր անցկացնելու
ОБЩЕСТВОՍահմանամերձ գյուղերի այն դպրոցներում, որտեղ լարվածության պատճառով դասերն ընդհատվել էին, ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի լավագույն մասնագետների մասնակցությամբ կկազմակերվեն լրացուցիչ դասընթացներ, իսկ մի շարք դպրոցներ կստանան ուսումնական գույք և համակարգիչներ։ Այս մասին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Սեպտեմբերին ադրբեջանական կողմը լարվածություն էր հրահրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` գնդակոծության թիրախում պահելով նաև ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը: Հայկական գյուղերը նյութական լուրջ վնասներ են կրել, դպրոցներում դասերն ընդհատվել էին, դաշտերում որոշ ժամանակով անվտանգության նկատառումներով կանգ էր առել գյուղատնտեսական աշխատանքը: Ադրբեջանական կրակահերթերից վիրավորվել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, իսկ Բերդավան և Պառավաքար գյուղերում երեք քաղաքացիական անձ է սպանվել:



