ՌԴ Քննչական կոմիտեն հաստատեց, որ 22-ամյա ղրղզստանցին մեղսակից Է Պետերբուրգի ահաբեկչությանը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ Քննչական կոմիտեն հաստատել Է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարել Է Ղրղզստանից սերված 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը: Այդ մասին ասված Է գերատեսչության՝ ապրիլի 4-ին տարածված հաղորդագրության մեջ:
Փորձագետ-քրեագետները նրա գենետիկական հետքերը հայտնաբերել են ռումբով պայուսակի վրա, որը թողնվել Էր մետրոյի «Պլոշչադ վոսստանիա» կայարանում: Ինքնաշեն պայթուցիկ սարքը ժամանակին հայտնաբերվել Էր մետրոպոլիտենի աշխատակցի կողմից եւ վնասազերծվել ուժայինների կողմից:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ջալիլովը պայթեցումն իրականացրել Է «Սեննայա պլոշչադ» կայարանից «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարան մեկնող գնացքի վագոնում: Հենց նա Էլ երկրորդ ինքնաշեն պայթուցիկ սարքն Է պայուսակով թողել «Պլոշչադ վոսստանիա» կայարանում:
Այս եզրակացությունները քննիչներն արել են տեսադիտարկման խցիկների գրանցումները դիտելուց հետո:
Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 11, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել Է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով:
Սանկտ Պետերբուրգի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել մետրոյում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհված մարդկանց հիշատակին:
«Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կարգադրությամբ ապրիլի 4-ից քաղաքում հայտարարվում Է եռօրյա սուգ: Գեորգի Պոլտավչենկոն դիմել Է Նեւայի ափի քաղաքի բնակիչներին՝ այդ օրերին զվարճալի միջոցառումներ չանցկացնելու, իսկ հեռուստա- եւ ռադիոընկերություններին՝ ժամանցային ծրագրերի ցուցադրումից ձեռնպահ մնալու խնդրանքով»,- հայտնել են Պետերբուրգի վարչակազմի մամուլի ծառայությունում:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
5
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...



