Tesla ընկերությունը շուկայական արժեքով գերազանցել Է Ford-ին
ОБЩЕСТВОTesla ամերիկյան ավտոմոբիլաշինական ընկերությունն իր շուկայական արժեքով գերազանցել Է Ford ավտոկոնցեռնին այն բանից հետո, երբ նրա բաժնետոմսերի արժեքը բարձրացել Է 7,27 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ապրիլի 3-ին Նյու Յորքի ֆոնդային սակարանում սակարկությունների փակվելու պահին Tesla-ի բաժնետոմսերի արժեքը կազմում Էր 49 մլրդ դոլար այն դեպքում, երբ Ford-ինը գնահատվում Էր 46 մլրդ դոլար:
Tesla-ի բաժնետոմսերն աճեցին այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնեց ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավտոմեքենաների ռեկորդային մատակարարումների մասին:
Այդ ժամանակաշրջանում ընկերությունը մատակարարել Է ավելի քան 25 հազար ավտոմեքենա, ինչը 70 տոկոսով ավելի Է անցյալ տարվա առաջին եռամսյակի մատակարարումներից: Ընդամենն անցյալ տարի Tesla-ն մատակարարել Է 76 հազար Էլեկտրաքառ: Մինչդեռ Ford-ը, անցյալ տարվա տվյալներով, վաճառել Է շուրջ 6,7 մլն ավտոմեքենա:
Այս տարի Tesla-ն պատրաստվում Է ԱՄՆ-ում սկսել Model 3 բյուջետային ավտոմեքենայի վաճառքները եւ զանգվածային պահանջարկ Է ակնկալում:
«Հինգ տարի առաջ ոչ ոք ոչինչ չգիտեր Tesla-ի մասին: Այսօր մարդիկ Tesla են ցանկանում: Այն, որպես ամենասպասված ավտոմեքենան, առաջ Է անցել BMW-ից»,-նշում Է տեխնոլոգիական վերլուծաբան Բեն Քալոն:
Tesla ընկերությունը հիմնադրվել Է 2003 թվականին եւ մասնագիտանում Է Էլեկտրամոբիլների թողարկման բնագավառում: Այն նաեւ զբաղվում Է արեւային մարտկոցների եւ Էներգակուտակիչ այլ համարկարգերի ստեղծմամբ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



