Հայտնի աստղեր, որոնց սպանել է թմրանյութը
ЛАЙФՄիշտ չէ, որ փառքն ու հարստությունը կարողանում են լիարժեք ու երջանիկ կյանք ապահովել աստղերին. դեպրեսիան, ընտանեկան անախորժությունները, հայտնիությունը ստիպում են նրանցից շատերին լուծում գտնել ալկոհոլի կամ թմրանյութերի մեջ: Ցավոք, դա երբեմն անդառնալի հետեւանքներ է ունենում:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայտնի աստղերի, որոնք մահացել են թրմամիջոցների չարաշահումից:
Էմի Ուայնհաուզ

Տաղանդավոր երգչուհու կյանքի թելը կտրվեց, երբ նա ընդամենը 27 տարեկան էր: Նա կախվածություն ուներ ալկոհոլից եւ թմրանյութերից: 2011 թականին Լոնդոնի իր բնակարանում Էմիին մահացած գտան: Պաշտոնական վարկածի համաձայն՝ նա մահացել է սրտի կաթվածից, որն առաջացել էր արյան մեջ ալկոհոլի եւ թմրանյութերի անթույլատրելի չափաբաժնից:
Մերլին Մոնրո

Բոլոր ժամանակների սեքս-խորհրդանիշ դերասանուհին անձնական կյանքում ունեցած դժվարությունների պատճառով՝ սփոփանք էր գտնում թմրանյութերի մեջ: 1962 թվականին նրան մահացած գտան անկողնում: Մահը վրա էր հասել թմրանյութերի չարաշահման արդյունքում:
Էլվիս Փրեսլի

Ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլին նույնպես թմրանյութերի զոհ դարձավ: Որոշ ժամանակ նա նույնիսկ բուժվել է կախվածությունից, սակայն՝ ապարդյուն: 1977 թվականին երաժիտի ընկերուհին մահացած գտավ նրան լոգարանում: Փրեսլին մահացել էր սրտի անբավարարությունից՝ պայմանավորված թմրանյութերի չարաշամամբ:
Լեջեր Հիթ

Հայտնի դերասանը մահացել է 28 տարեկանում: Մահվան պատճառը՝ քնաբերի եւ այլ դեղամիջոցների չարաշահում:
Ուիթնի Հյուսթոն

Լեգենդար երգչուհին կյանքից հեռացավ 2012 թվականի փետրվարի 11-ին: Նրան մահացած գտան Բեւեռլի Հիլթոն հյուրանոցի համարներից մեկի լոգասենյակում: Երգչուհին թմրանյութերի ազդեցության տակ քնել էր լոգարանում եւ խեղդվել:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE



