Ղրղզստանի հատուկ ծառայությունները հրապարակել են Պետերբուրգում ահաբեկչությունը կատարողի անունը
МЕЖДУНАРОДНОЕՂրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հրապարակել Է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարողի անունը: «Ահաբեկչության հնարավոր կատարողը, նախնական տվյալներով, ծնունդով Օշից, իսկ այժմ Ռուսաստանի քաղաքացի Ակբարժոն Ջալիլովն Է՝ ծնված 1995 թվականին»,-նշել են կոմիտեում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է գերատեսչության մամուլի քարտուղար Ռախաթ Սուլայմանովը, Ղրղզստանի հատուկ ծառայությունները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ:
Մինչդեռ Մոսկվայում Ղրղզստանի դեսպանությունը հայտնել Է, որ Ռուսաստանի իշխանություններն առայժմ չեն դիմել Բիշքեկին Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությանը ղրղզստանցու հնարավոր հանցակցության կապակցությամբ:
Իր հերթին Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն խոստացել Է առաջիկա ժամերին ԶԼՄ-ներին տեղեկատվություն տրամադրել Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած անձանց վերաբերյալ, ինչի մասին հայտարարել Է կոմիտեի փոխնախագահ Նուրգալի Բիլիսբեկովը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



