Ոսկետափ գյուղում ավտովթարի տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության
ОБЩЕСТВОԱրարատի մարզի Ոսկետափ գյուղում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում ապրիլի 3-ին «Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ մեքենան շրջվել և բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ոսկետափ գյուղի վերջնամասում «Պրադո» մակնիշի 87 OD 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Կ. Գ., 1996 թ.) բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Ավտոմեքենայի ուղևոր 1992 թ. ծնված Հ. Գ.-ն իր տնից տեղափոխվել է Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



