Արտաշատում ապօրինի գրանցված անձը մասնակցել է ընտրություններին. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի 7, բն. 45 հասցեում բնակվող Լիլիթ Ավետիսյանը հայտնաբերել է, որ վերջին օրերին իրենց տան հասցեում գրանցվել է ոմն Անի Մովսիսյան, ում իրենք երբևէ չեն ճանաչել:
Քաղաքացին դիմել է ոստիկանություն՝ պահանջելով հանել ապօրինի գրանցումը, սակայն ոստիկանությունը հայտարարել է, թե չի կարող այժմ հանել տվյալ անձին գրանցումից ու գործին ընթացք կտա միայն երկուշաբթի: Իսկ այսօր արդեն քաղաքացին պարզել է, որ իրենց հասցեում ապօրինի գրանցված անձն արդեն իսկ քվեարկություն է կատարել: «Մենք գնացինք տեղամաս ու պարզեցինք, որ տվյալ անձը եկել, ընտրել ու գնացել է: Կարծում եմ՝ դա կապված է ընտրությունների հետ, քանի որ ոստիկանությունն էլ քայլեր չի ձեռնարկել ապօրինի գրանցումը բացահայտելու ուղղությամբ»,– ասաց Լիլիթ Ավետիսյանը: Քաղաքացին ասաց, որ էլի են դեպքեր լսել, երբ մարդիկ հանկարծակի իմացել են, որ իրենց հասցեում անհայտ անձինք են գրանցվել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



