Ուկրաինան ԱՄՆ-ին խնդրել է իրեն ածուխ մատակարարել
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի Էներգետիկայի եւ ածխի արդյունաբերության նախարար Իգոր Նասալիկը նամակ Է ուղարկել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ՝ ածխի մատակարարումների խնդրանքով: Այս մասին հաղորդել Է «Ուկրինֆորմը»:
«Արտադրությունների (ԷլեկտրաԷներգիա արտադրողների) մեծ մասն սկսել Է ածուխ պայմանագրել, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայից, այլ երկրներից (…): Մենք իմացանք, որ կարող ենք Ամերիկայից ստանալ 2,5 միլիոն տոննա»,- ասել Է Նասալիկը:
Մարտի 23-ին Ուկրաինայի Էներգետիկայի նախարարը հայտարարել Էր Ռուսաստանից անթրացիտային ածխի ներմուծման՝ պատրաստվող արգելքի մասին: Մարտի 6-ին ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) իշխանությունները հայտարարել Էին Ուկրաինային ածխի մատակարարումների դադարեցման մասին: Նշվել Էր, որ Դոնբասից ածուխն այժմ բեռնառաքվում Է Ռուսաստան:
Ուկրաինան երկրորդ ամիսն Է, ինչ ապրում Է արտակարգ դրության ռեժիմում, որի պատճառն անթրացիտային խմբի ածխի պակասությունն Է: Վառելիքի մատակարարումները դադարեցվել են երկաթուղիների եւ ավտոմոբիլային ճանապարհների շրջափակման պատճառով, որը կազմակերպել են ուկրաինացի արմատականները: Մարտ ամսվա կեսերին Կիեւը նաեւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի լիակատար բեռնատար տրանսպորտային շրջափակում Է սահմանել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



