Ереван, 24.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


20 օրիգինալ տարբերակ` Զատիկի տոնին հավկիթները ներկելու համար

ЛАЙФ
 

Ապրիլի 16–ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Հարության տոնը։ Ներկված հավկիթներն այս տոնի խորհրդանիշն են։ Ըստ ավանդույթի` հավկիթները պետք է ներկել Զատկի նախօրեին։ Նախկինում դրանք ներկում էին ձեռքի տակ ընկած միջոցներով՝ սոխի կճեպներ, գունավոր ծաղիկներ և այլն։

Tochka-ն գրում է, որ այժմ ներկելու բազմաթիվ այլ տարբերակներ կան։ Ստեղծվել են բազմաթիվ ներկանյութեր, որոնք չեն վնասում առողջությանն ու գեղեցիկ տեսք են հաղորդում հավկիթներին։

Նախքան գունավորման տարբերակներին անցնելը, ներկայացնենք, թե ինչպես է պետք ճիշտ շոգեխաշել հավկիթները.

·    Մինչև ներկելը հավկիթները սպիրտով մաքրեք, որպեսզի ներկը հավասարապես տարածվի։

·    Ջրի մեջ մի քանի գդալ սոդա ավելացրեք, որպեսզի եփելիս հավկիթները չպայթեն։

·    Եփելուց հետո դրանք մի քանի րոպեով սառը ջրի մեջ դրեք, որպեսզի ավելի հեշտ մաքրվեն։

·    Եթե ցանկանում եք, որ ներկելուց հետո հավկիթները փայլեն, դրանք բուսական յուղով պատեք։

Ահա նաև հետաքրքիր տարբերակներ, որոնց շնորհիվ կկարողանաք ավելի օրիգինալ ու յուրօրինակ դարձնել այդ տոնը.

1.    Սոխի կճեպի միջոցով ներկելն ամենահեշտ տարբերակն է։ Ներկ պատրաստելու համար կճեպները շոգեխաշեք ու թողեք մի որոշ ժամանակով։ Այնուհետև ստացվածի մեջ դրեք հում հավկիթներն ու շոգեխաշեք դրանք։ Մուգ ու բաց գույների համար պատասխանատու է կճեպների քանակը։

2.   Եթե հավկիթները սպանախի հետ եփեք, ապա կանաչավուն երանգ կստանաք։ Սակայն գույնը կախված է սպանախի որակից։

3.   Դեղին հավկիթները ստացվում են քրքումի մեջ եփելու արդյունքում։ Եթե հավկիթները ներկեք մանուշակների թուրմի մեջ, ապա մանուշակագույն երանգ կստանաք։

4.   Ընկույզների կարծր կճեպի օգնությամբ կարող եք բաց շագանակագույն հավկիթներ ստանալ։

5.   Լոռամրգի (клюквa) հյութի մեջ հավկիթները շոգեխաշելու դեպքում դրանք վարդագույն երանգ կստանան։

6.   Եթե փորձեք արդեն եփած հավկիթներին կարմիր կաղամբի տերևներ քսել, հավկիթը կապույտ երանգավորում կստանա։

7.   Պուտիկավոր հավկիթներ ստանալու համար դրանք ցանկացած հացահատիկով պատեք ու ամուր կապեք։ Շոգեխաշելուց հետո հավկիթները պուտիկավոր կդառնան։

8.   Հավկիթներին աբստրակտ նախշեր հաղորդելու համար դրանք փաթաթեք բժշկական թանգրիֆի (մարլյա) մեջ ու շոգեխաշեք ցանկացած ներկանյութի օգնությամբ: 

9.    Կարող եք օգտագործել նաև կանաչին։ Վերցրեք ձեր նախընտրած բույսի տերևներն ու դրեք հավկիթի վրա, այն զուգագուլպայի մեջ դրեք ու եփեք ձեր ցանկացած ներկանյութի օգնությամբ։

10.   Ներկելու «թավշյա» տեխնիկան այժմ շատ տարածված է, թեև այդքան էլ անվտանգ չէ առողջության համար։ Եթե որոշել եք ռիսկի դիմել, պետք է թավշյա կտոր, օրինակ՝ փողկապ։ Այդ կտորի մեջ դրեք հավկիթն ու թելերով ամրացրեք։ Շոգեխաշելուց մի քանի գդալ քացախ ավելացրեք։

11.   Հավկիթի վրա մի քանի ռետինե մազակալ անցկացրեք ու շոգեխաշեք ներկանյութի մեջ։ Հավկիթները գծավոր կստացվեն։

12.   Գունավոր հավկիթների վրա սպիտակ նախշեր անելու համար օգտագործեք շաքարի փոշի։ Փոշու վրա մի փոքր ջուր լցրեք, որպեսզի խիտ զանգված ստացվի ու  դրանով զգուշորեն նկարեք հավկիթի վրա։

13.   Հետաքրքիր երանգներ կարելի է ստանալ նաև մոմի միջոցով։ Հալեցրեք այն ու զգուշորեն նկարեք հավկիթի վրա, այնուհետև ներկեք սառը ներկով։ Մոմի հատվածները մաքրեք հավկիթից ու գեղեցիկ նախշեր կստանաք։

14.   Խազերով հավկիթ կարող եք ստանալ, եթե ներկած հավկիթը զգուշորեն ասեղով կամ բարակ դանակով խազեք:

15.   Ինչպես նաև հավկիթը կարող եք զարդարել թղթից պատրաստված փոքրիկ դետալներով։

16.   Ակրիլային ներկերը ջրով լուծեք ու սփրեյի միջոցով ներկեք հավկիթները։ Այդպես վնասակար ներկանյութեր քիչ կօգտագործեք ու կկարողանաք անել ձեր ցանկացած նախշը։

17.   Նաև կարելի է հավկիթները զարդարել շաքարից պատրաստված գունավոր գնդիկներով։ Ձեզ սոսինձ ու եփված հավկիթ պետք կգա։

18.  Օգտագործեք նաև մանկական մարկերներ, որոնք ջրի հիմքի վրա են պատրաստված։ Դրանցով կարող եք նկարազարդել հավկիթները:

19.   Կարող եք նաև փոքրիկ կոստյում գործել Զատիկի տոնի հավկիթի համար։ Դա հավկիթները զարդարելու հետաքրքիր լուծում կլինի։

20.   Օգտագործեք նաև փայտի փոքրիկ կտորները։ Դրանք կարող եք ամրացնել ներկված հավկիթին ու հետաքրքիր զարդանախշեր ստանալ։

 

 
 
 



 
 
Пентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеСотни семей в Раздане получили гуманитарную помощьАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордO Ялтинской конференции и её наследии: обсуждение в «Евразия-Армения»Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире