Սեուլը, Տոկիոն եւ Վաշինգտոնը համատեղ ծովային զորավարժություններ են սկսել Կորեական նեղուցում
МЕЖДУНАРОДНОЕՀարավային Կորեան, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան համատեղ ծովային զորավարժություններ են սկսել Կորեական նեղուցի Չեջուդո կղզու շրջանում: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
Զորավարժությունները, ինչպես սպասվում Է, կտեւեն երեք օր: Դրանք նպատակաուղղված են «ԿԺԴՀ-ի սուզանավերի հնարավոր գրոհներին արդյունավետ պատասխան ապահովելուն, ներառյալ ծովային բազավորման բալիստիկ հրթիռների արձակումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Վարժանքների ընթացքում զինվորական նավաստիները փորձարկում են ԿԺԴՀ-ի սուզանավերի հայտնաբերման հմտությունները եւ դաշնակիցների հետ տեղեկատվության փոխանակումը:
Ինչպես նշում Է գործակալությունը, հարավկորեական Չեջուդո կղզու շրջանում անցկացվող զորավարժություններին կմասնակցեն երեք երկրների ավելի քան 800 զինվորականներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



