Վախճանվել Է Էլեկտրոնային երաժշտության ռահվիրա Իկուտարո Կակեհասին
КУЛЬТУРА87 տարեկան հասակում վախճանվել Է Էլեկտրոնային երաժշտական գործիքներ արտադրող Roland Corporation ընկերության հիմնադիր, ճապոնացի ինժեներ Իկուտարո Կակեհասին, տեղեկացնում Է BBC-ն:
1972 թվականին Կակեհասին հիմնել Է Roland ընկերությունը, որն արագորեն դարձել Է համաշխարհային առաջատարներից մեկն Էլեկտրոնային երաժշտական գործիքների եւ վերահսկիչների մշակման եւ արտադրության բնագավառում:
Կակեհասին, այլ բաների թվում, ստեղծել Է մի շարք մեծ ժողովրդականություն վայելող դրամ- մեքենաներ, այդ թվում՝ հռչակավոր TR-808-ը, որն օգտագործել են հայտնի շատ երաժիշտներ՝ Մարվին Գեյից մինչեւ Քանյե Ուեսթը: TR-808-ը մինչ օրս ակտիվորեն կիրառվում Է հիփ-հոփում, Էլեկտրոյում, մինիմալ-տեխնոյում եւ Էլեկտրոնային պարային երաժշտության շատ այլ ձեւերում:
Այսօր Roland ընկերությունն ստեղծում Է համակարգչային ծրագրեր, ինչպես նաեւ ծրագրեր iPad-ի եւ iPhone-ի համար, որոնք կողմնորոշված են դեպի սիրող-երաժիշտները:
2013 թվականին Կակեհասին ստացել Է «Գրեմի» մրցանակ՝ երաժշտական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
5
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение



